«Սարի Աղջիկ» սերիալից Անիտա Ավետիսյանի 22-ամյակի խնջույքը մինչև ուշ գիշեր, տորթի ընտրությունն ու հայտնի հյուրերը

Շոու բիզնես

«Սարի աղջիկ» հեռուստասերիալից լսարանին հայտնի դարձած դերասանուհի Անիտա Ավետիսյանը երեկ նշել է 22-ամյակը։ Tert.am Life-ը ներկա է եղել նրա կազմակերպած խնջույքին, ֆիքսել երեկոյի հետաքրքիր դրվագներն ու զրուցել հոբելյարի հետ։

Անիտայի խոսքով՝ իր համար ծննդյան օրը սկսվել է կեսգիշերային անակնկալով։

«Կեսգիշերին մեր տուն եկան հեռուստասերիալի գործընկերներս, տանը մի փոքր նշեցինք, իսկ երեկ արդեն խնջույք ունեցա։ Անկեղծ ասած, խնջույքներ այնքան էլ չեմ սիրում, բայց սիրում եմ ընկերներիս հետ հավաքվել և ուրախանալ։ Իմ խնջույքը կազմակերպել էի ծնողներիս հետ։ Տորթս նրանք էին ընտրել, ինչին համապատասխան ընտրեցի նաև հագուստս։ Ամեն ինչ վարդագույնի մեջ էր, այնպես չէ, որ այդ գույնը շատ եմ սիրում, ուղղակի այս տարի այդպես ստացվեց»,- ասաց նա։

Երիտասարդ դերասանուհու հյուրերի թվում են եղել «Սարի աղջիկ» հեռուստասերիալի գործընկերները, երգահան Արման Անտոնյանը, երգիչ Գևորգ Մկրտչյանը, Անիտայի ընտանիքի անդամները։

«Հեռուստասերիալի անձնակազմի հետ ընկերացել ենք առաջին օրվանից։ Միասին շատ հետաքրքիր, ուրախ խնջույքներ ենք ունենում, կարծես, ընտանիք լինենք։

Երեկ նույնիսկ ժամի մասին էինք մոռացել, ռեստորանը փակվում էր, իսկ մենք շարունակում էինք պարել, երգել։ Իսկապես, բոլորով շատ մտերիմ ենք, նույնիսկ չեմ կարող առանձնացել ստեղծագործական կամ դերասանական անձնակազմին,- ասաց նա և հավելեց, որ երեկ շատ անակնկալներ չի ունեցել,- Անակնկալները երգերի տեսքով են եղել, ընկերներս երգեցին ու ուրախացրին ինձ»։

Ըստ Անիտայի՝ մինչև հիմա հավատում է երազանքների իրագործմանը, տորթի մոմերը փչելու պահի հետ երազանքներ է կապում։

«Առաջնայինը երազանքներն են, հետո՝ նպատակները։ Ես հավատում եմ, որ երազանքներն իրագործվում են և տորթի մոմերը փչելիս միշտ երազանքներ եմ մտապահում։ Դրանք, հիմնականում, կապված են իմ աշխատանքի, երգարվեստի, դերասանության հետ։ Իմ մտապահած երազանքները կատարվում են, հուսով եմ՝ այս տարվա մտապահածն էլ մինչև մյուս տարի կկատարվի»,- նշեց նա։

Դերասանուհին դարձել է 22 տարեկան։ Նրա խոսքով՝ իրեն դեռ 21 տարեկան է զգում։

«Երևի, շուտով 22 կզգամ, որ մեկ տարով էլ մեծացա։ Կարծում եմ՝ հրաշալի տարիք է, երիտասարդության ամենալավ տարիքն է, երբ պետք է վայելել կյանքը, հասնել նպատակներին։ Երազանքներիս մի մասն արդեն կատարվել են։

Կարծում եմ, առհասարակ, 22-25–ն ընկած ժամանակահատվածն ամենալավ շրջանն է, երբ կարելի է իրականացնել գործնականի հետ կապված նպատակները։ Տարեցտարի ներքին փոփոխություններ եմ նկատում, ավելի հասուն եմ մտածում թե՛ աշխատանքի, թե՛ անձնական կյանքի հետ կապված հարցերում»,- ընդգծեց նա։

Խոսելով նվերների մասին՝ դերասանուհին նկատեց, որ ավելի շատ սիրում է նվիրել, քան նվերներ ստանալ։

«Առհասարակ, սիրում եմ նվիրել, մանրակրկիտ ընտրություն կատարել, հետո տեսնել, թե ինչպես է դիմացինն ուրախանում նվերը տեսնելիս։ Կստեմ, եթե ասեմ՝ նվերներ ստանալ չեմ սիրում, դա ևս սիրում եմ։ Երեկ շատ նվերներ եմ ստացել, բայց նույնիսկ չեմ հասցրել բացել, որովհետև առավոտյան շուտ եկել եմ նկարահանումների։

Բավականին բարդ էր երեկվանից հետո արթնանալն ու աշխատանքի գալը։ Հիմա մի փոքր քնած վիճակում ենք, բայց փորձում ենք լավ նկարահանվել»,- եզրափակեց Անիտան։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *