Սա անգործ կթողնի պլաստիկ վի րաբույժներին.. կորեուհիների չծերացող մաշկի գաղտնիքը

Հետաքրքիր

Ինչի՞ համար վախենալ ծիծաղելուց, որպեսզի խուսափեք կնճիռներից․․․ Ինչի համար խեղդել էմոցիաները, եթե կա միջոց՝ դրանց առաջացումը կանխարգելելու համար։ Եթե նախընտրում եք բնական կոսմետիկ պրոցեդուրաներ, ապա անպայման կարդացեք սա։ Խոսքը գնում է լիֆթինգի էֆեկտով դիմակի մասին, որը ոչ միայն կնճիռների առաջացումը կանխարգելելու ունակությամբ է օժտված, այլև արդյունավետ է դրանք ջնջելու հարցում։

Այս դիմակը լավագույն լուծումն է՝ ծերացման նշաններից ազատվելու համար։ Այն ձգում է, սնուցում ու խոնավեցնում մաշկը՝ հաղորդելով ավելի երիտասարդ ու առողջ տեսք։ Բացի այդ, այն շատ հեշտ է պատրաստել, և ինչը ոչ պակաս կարևոր է, մատչելի է։

Կիտրոնա-ձվային դիմակի համար անհրաժեշտ է․

  • 1 ձվի սպիտակուց
  • 1/2 թ․գ․ կիտրոնի հյութ

Ինչպես պատրաստել․ Վերցրեք միջին չափի 1 ձու ու առանձնացրեք դեղնուցն ու սպիտակուցը։ Հարեք սպիտակուցը՝ մինչ փրփրելը։ Ավելացրեք կիտրոնի հյութ։ Հարեք ևս մի քանի րոպե, մինչ համասեռ զանգված կստացվի։

Կիրառման եղանակ․ Առաջին հերթին պետք է լավ մաքրել դեմքի մաշկը։ Մի մոռացեք նաև պարանոցի մասին։ Համոզվեք, որ ձեռքերը մաքուր են, և մատների ծայրերով մի քիչ խառնուրդ վերցրեք ու շրջանաձև շարժումներով քսեք դեմքին ու պարանոցին։ Դիմակը շուտ է չորանում։ Թողեք 5-10 րոպե, այնուհետև հեռացրեք դիմակի մնացորդները՝ գոլ կամ սառը ջրով։ Վերջում խոնավեցնող քսուք օգտագործեք։

Լավագույն արդյունքի հասնելու համար կրկնեք պրոցեդուրան շաբաթական 3 անգամ։

Եղեք առողջ ու գեղեցիկ։

Նյութը հրապարակման պատրաստեց Infopast.ru կայք

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.