Սիլվա Հակոբյանը կարճ կտրել է մազերը՝ կտրուկ փոխելով ոճը, ու անկրկնելի գեղեցկուհի է դարձել..

Շոու բիզնես

Սիլվա Հակոբյանը մեր օրերի ամենահայտնի հայ երգչուհիներից է: Նա 7 տարեկանից սկսած մասնակցել է մի շարք բարեգործական համերգների «Զատիկ» որբանոցում, կարմիր խաչի հիվանդանոցում, հայկական բանակում և այլ տեղերում։ Դպրոցն ավարտելուց առաջ նա ընդունվում է Երևանի ժամանակակից նվագախմբի քոլեջը։ Սիլվա Հակոբյանը մուտք գործեց հայկական շոու բիզնես 2006 թվականին իր «Գիշեր է» երգով, որը արժանացավ մի շարք մրցանակների և գրանցվեց որպես տարվա լավագույն հիթերից մեկը։ Նույն տարի իր «I like» երգով նա մասնակցեց Լոնդոնում BBC-ի «The Next Big Thing» միջազգային մրցույթին, որի 2000 մասնակիցների միջին Սիլվան շահեց Գրան պրի։

Ըստ BBC-ի վարկանիշի Սիլվան ճանաչվեց լավագույն 6 երիտասարդ երգչուհիներից մեկը աշխարհում։ Նույն թվականին հայտարարվեց նաև «Լավագույն երաժշտական հայտնություն» և ստացավ Վարդուհի Վարդանյանի անվան մրցանակը։ 2006 թվականին նաև ստացավ մրցանակ «Տաշիր» երաժշտական մրցանակաբաշխության ժամանակ։ Նույն թվականին ստացավ մրցանակ Լոս Անջելեսում, ուր նրա «Գիշեր է» երգը անաչվեց, որպես լավագույնը։ 2007 թվականին նրա «I like» երգը հաղթեց «Ակորդ» մրցանակաբաշխության ժամանակ։

«Top 10» մրցանակաբաշխության ժամանակ ճանաչվեց «I like» երգը որպես սեպտեմբեր ամսվա հիթ։ «Ոսկե Քնար» մրցանակաբաշխության ժամանակ մրցանակ շահեց նրա «Վերջ» երգը։ «ԵՍ» երիտասարդական ամսագրի կողմից Սիլվա Հակոբյանը ճանաչվեց նաև որպես «Ամենամոդայիկ երգչուհի»

Սիլվան վերջերս նկատելիորեն գեղեցկացել է՝ փոխելով ոճը: Սա երևում է երգչուհու հրապարակած նոր լուսանկարից: Սիլվան կարճ սանրվածք է ընտրել և փոխել է դիմահարդարման ոճը:

Սիլվան լուսանկարներ է հրապարակել նաև դստեր՝ քաղցրիկ Միլայի հետ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.