Սոչին ջրածածկ է եղել, բնակիչներին տարհանում են․․ ինչ վիճակ է այս պահին այնտեղ

Նորություն

Ռուսաստանի ծովափնյա Սոչի քաղաքում հորդառատ անձրևի հետևանքով գետերը դուրս են եկել ափերից, ջուրը լցվել է փողոցները։ «Լայֆ.ռու»ի փոխանցմամբ, ջրածածկ փողոցներով կարելի է տեղաշարժվել նավակներով։

Երեկվանից շարունակվող անձրևի հետևանքով գետերը վարարել են։ Ջուրը լցվել է նկուղներ, առաջին հարկերի բնակարաններ։ Տարածված տեսանյութերում երևում է, որ փողոցներում կայանած մեքենաները ջրածածկ են եղել։

Բնակիչներին զգուշացրել են հնարավոր տարհանման մասին։