Համացանցում հայտնվել է սերիալներց մեկի կադրից դուրս արված թիզերը։
Ռուզան Վիթ Մեսրոպյանը հայ դերասանուհի է։ Սովորել է Երևանի գեղարվեստա-թատերական ինստիտուտի կինոյի և թատրոնի դերասանի ֆակուլտետում։ Աշխատել է Երևանի Պատանի հանդիսատեսի թատրոնում, որտեղ խաղացել է Ա. Վոլոդինի «Մողեսը»,
Է. դե Ֆիլիպոյի «Ծննդյան տոները սինյոր Կուպելոյի տանը», Ռոզովի «Երջանկություն որոնելիս» ներկայացումներում։ Աշխատել է Երևանի Համազգային թատրոնում, որտեղ խաղացել է «Անբան Հուռի», «Օսկար», «Լիր Արքա» և այլ ներկայացումներում,
Երևանի Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնում, եղել է «Էքսպրես լուսանկար» ցուցահանդես-մրցույթ հաղորդաշարի հաղորդավարը։Մասնակցել է Մոսկվայի հետ համատեղ «Ավե Մարիա» դասական պարային շոու-ներկայացմանը (խորեոգրաֆ՝ Նորայր Մեհրաբյան, բեմադրիչ՝ Վահե Շահվերդյան):