Վաղը գազ չի լինելու հետևյալ հասցեներում. «Գազպրոմ Արմենիա»

Նորություն

«Գազպրոմ Արմենիա» ՓԲԸ-ն տեղեկացնում է, որ պլանային աշխատանքներ իրականացնելու նպատակով մարտի 18-ին՝ ժամը 11.00-17.00-ը կդադարեցվի Շիրակի մարզի Գյումրի քաղաքի «Օդանավակայան-1», «Սեվերսկի», «Ավտոկայան», «Ավզնոց», «Բանկի բանավան», «Նոր Առափի» և «Մեծ Բերդ» թաղամասերի,

Շահումյան, Սունդուկյան, Աղյուսի, Աթարբեկյան, Կարսի, Տեր-Գաբրիելյան, Օզանյան և Լալայան փողոցների գազասպառողների և հարակից տարբեր նշանակության հանրային օբյեկտների գազամատակարարումը:

«Հայցում ենք գազասպառողների ներողամտությունը և խնդրում ենք պահպանել անվտանգության կանոնները: Լրացուցիչ տեղեկություններ ստանալու նպատակով կարող եք զանգահարել 1-04 հեռախոսահամարով»,- ասված է ընկերության տարածած հաղորդագրության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.