Վեոլիա ջուրը տեղեկացնում է բոլոր սպառողներին

Նորություն

«Վեոլիա Ջուր» սկսել է ներդնել քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգ: «Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է, որ խմելու ջրի որակի կառավարման մեխանիզմն ավելի օպտիմալ դարձնելու նպատակով`«Վեոլիա Ջուր» սկսել է ներդնել քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգ, ինչն ընդհանրապես բացառում է մարդկային գործոնը։ Վերջերս Երևանի «Աբովյան պուրակ» կոչվող օրվա կարգավորիչ

ջրամբարն (ՕԿՋ) արդեն իսկ համալրել է նոր՝ քլորի քանակի որոշման ավտոմատացված համակարգով։ Այն ինքնաշխատ եղանակով 5 րոպեն մեկ հաճախականությամբ չափում է քլորի առկայությունը և տվյալները փոխանցում Կարգավարական ծառայությանը։

Ավտոմատացված համակարգի հաջորդ համալրումը լինելու է «Ծիծեռնակաբերդ» ՕԿՋ-ում, իսկ մոտ ապագայում Հայաստանի բոլոր ՕԿՋ-ները կհագենան նման սարքավորումներով։

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.