Ռեգինե Պրազյանը գրել է․ Մարդկանց 2000 դրամը ե՞րբ ես տալու այ բոմժ ․․Մարդկանց բոմժ անվանող էն Վազգեն Մանուկյանին ասեք, որ Դավթաշենի շինանյութի խանութներից մեկից տարիներ առաջ շինանյութ է գնել և 2000 դրամ պարտք է մնացել։Ասել է, որ վաղը կբերի։ Էն բերելն է, որ դեռ պիտի բերի։
Մարդկանց 2000 դրամը ե՞րբ ես տալու այ ԲՈՄԺ!!!
#ձրի_շինանյութն_ու_բոմժ_Վզգոն
Հայրենիքի փրկության շարժման վարչապետի միասնական թեկնածու Վազգեն Մանուկյանը, գյումրեցիների հետ հանդիպումից հետո, լրագրողների հետ զրույցում անդրադարձել է շարժման մարզային այցելություններին` նշելով. «Պարզվեց՝ մի պոռթկումով հարցը չի լուծվում, և դա նշանակում է՝ շարժումն իր դիրքորոշումները պետք է բացատրի ժողովրդին»։ Անդրադառնալով Ազատանում ճանապարհը փակած քաղաքացիներին «բո մժեր» անվանելուն` Վազգեն Մանուկյանն ասաց․ «Հա ասել եմ։ Ինչ ասել եմ, ասել եմ»։
Վազգեն Մանուկյանը հայտարարեց, որ Նիկոլը հիմար է, իսկ հիմար մարդը երկիր ղեկավարել չի կարող. «Երկրորդ, ինքը պետական մտածողություն չունի: Երրորդ, ինքը դա վա ճան է: Ընտրեք, որն ուզում եք»:Նա ընդգծեց, որ եթե պա տերազմը ժամանակին կանգնեցվեր, մի քանի հազար զոհ չէինք ունենա եւ տարածքների մի զգալի մասը մեր ձեռքում կմնար. «Ասում էր՝ ես ստորագրեմ, հողերը տամ, ինձ դա վա ճան ասե՞ն: Էդ նույն հողերը տվեցիր, մի քանի հազար մարդ էլ կո տո րեցիր, հիմա դա վաճան չե՞ս:Ասում են՝ կան մարդիկ, որ Նիկոլի կողմից են: Ես ուզում եմ հասկանամ՝ իրենց ուղեղի մեջ ի՞նչ է դրված: Մարդը, որ 2,5 տարում ոչ մի ճիշտ որոշում չի կայացրել, մեր երեխաներին տարել դրել է ս րի տակ, մեր տարածքները ջարդել է, Հայաստանը դարձել է երկրորդական պետություն: Ես չեմ ճանաչում աշխարհում մի թույլ պետություն, որի կենսամակարդակը բարձր լինի: Պետությունը թույլ է, եկամուտները քիչ են, մարդիկ աղքատ են»,-հայտարարեց նա: