Տարօրինակ այս ծառից անընդհատ ար յուն է հոսում, երբ այն կտրում են.. գիտնականները չեն կարողանում գտնել բացատրություն

Հետաքրքիր

Կիաատ, մունինգա և մուկվա. ահա այսպես են անվանում Pterocarpus Angolensis հնդկակաղնին դրա հայրենիք հարավային Աֆրիկայում: Իսկ մեզ համար այն ուղղակի զարմանալի, ար նահոսող երևույթ է՝ ստեղծված բնության կողմից, որի փայտից մուգ կարմիր հեղուկ է հոսում: Երբ կտրում եք այս ծառի բունը կամ կոտրում եք ճյուղերը, հեղուկը սկսում է գետնին հոսել, ինչպես որ ար յունն է հոսում կենդանու վն ասված թաթից: Ի դեպ՝ այս հեղուկը ոչ միայն իր գույնով է ար յան նման, այլ իր կպչուն և մածուցիկ բաղադրությամբ: Տեղի բնակիչներն այս հյութն օգտագործում են որպես վե րքի համար նախատեսված պլաստիր՝ ապաքինման գործընթացն արագացնելու համար:

Որոշ շրջաններում ծառի հյութը գունանյութի գործառույթ է իրականացնում կամ էլ խառնվելով կենդանական ճարպի հետ՝ օգտագործվում է կոսմետիկայի արտադրության մեջ: Մարդիկ հավատում են, որ այս հեղուկը կախարդական հատկություններով է օժտված և կարող է բուժել ար յան հետ կապված բոլոր խնդիրները, հենց այդ պատճառով էլ ինքնին ար յան տեսք ունի:

Ա րնանման հեղուկն օգնում է մալ արիայի, դո ղէ րոցքի, ստամ ոքսային խնդիրների բուժմանը, ինչպես նաև շատացնում է կր ծքի կաթը: Բնիկներն ասում են, որ, անգամ նայելով կարմրաշագանակագույն հեղուկին, միանգամից հասկանալի է լինում, որ այն բուժիչ հատկություններ ունի:

Ծառի փայտն օգտագործվում է կահույքի արտադրության մեջ: Դրանից պատրաստված կահույքը շատ ավելի թանկ գնով է վաճառվում իր բարձր որակի համար: Շնորհիվ հարթության և հյուսվածքների՝ փայտը հեշտորեն կտրվում է, պտուտակները նրա մեջ հեշտ են մտնում, և լաքը չափազանց գեղեցիկ է դիտվում դրա վրա:

Փայտն իր ամրության շնորհիվ գործածվում է նավակներ և լոգարանային հատակներ կառուցելու համար:

«Ար յունոտ» ծառը շատ հեշտ է տարբերելը. այն աճում է 12-18 մ բարձրությամբ, ունի կոշտ, մուգ շագանակագույն կեղև և գեղեցիկ սաղարթ՝ անձրևանոցի տեսքով ու դեղին ծաղիկներով զարդարված:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.