Մեզնից շատերը գիշերվա կեսին սար սափ ֆիլմ դիտելուց հետո որոշ ժամանակ վախենում են մի սենյակից մյուսն անցնել: Նման իրավիճակներում մարդիկ հաճախ պատկերացնում են, որ մութ անկյուններից նրանց սևեռուն հայացքներ են հետևում: Սակայն այդ վախերի մեծամասնությունը բացարձակապես անհիմն է լինում: Սովորաբար, կատվից բացի, ոչ ոք չի լինում, ով այդ պահին հետևում է տան անդամներին: Սակայն ամերիկացի Քենեդի ամուսինների դեպքը բոլորովին այլ էր:
Ջերոմն ու Էշլին ապրում էին Պիտսբուրգում՝ հսկայական հին տանը, իրենց 10 ամսական դստեր հետ: Քենեդի ընտանիքին պատկանում էր շենքի մի կեսը: Իսկ երկրորդ կեսում ծերունի հարևանը, որի հետ ամուսինները գրեթե չէին շփվում, վերանորոգման աշխատանքներ էր կատարում:
Այդ գիշեր Ջերոմն ու Էշլին պատրաստվում էին քնել, երբ հանկարծ ձեղնահարկից առե ղծ վածային ձայներ լսվեցին: Այսօր ամուսինները խոստովանում են՝ նրանց միանգամից թվացել է, որ վերևում ինչ-որ մեկը քայլում է: Բացի այդ՝ առաստաղից թույլ, գրպանի լապտերիկի նման լույս է թափանցել:
Հաջորդ օրն իսկ Ջերոմը տեսախցիկով բարձրացավ ձեղնահարկ և այն թաքուն տեղադրեց այնտեղ: Մեկ օր անց նա կրկին բարձրացավ ձեղնահարկ՝ տեսախցիկի հետևից: Այն, ինչ տեսավ տեսանյութում ընտանիքի հայրը, զրկեց նրան խոսելու ունակությունից:
Պարզվում է, որ տան ձեղնահարկի իրենց հատվածում ամբողջ այդ ընթացքում թափառել է իրենց նույն մարդախո ւյս հարևանը: 69-ամյա առե ղծվ ածային ծերունին լրջորեն ջանք է թափել՝ ապահովելով իր համար գերազանց դիտակետ:
Որպեսզի անարգել կերպով հետևի Քենեդի ամուսինների կյանքին, նրանց սիրունիկ դստերը, զար հո ւրելի հարևանը ձեղնահարկում խնամքով մի շարք կլոր խոռոչիկներ էր արել: Ջերոմն ասում է, որ չի հասկանում, թե ինչի էր ուզում հասնել ծերուկը: Բարեբախտաբար, զայ րացած տղամարդու ահազանգից եկած ոստիկանները խափանեցին այ լասե րված մարդու պլանները: