Տորթ «Մեղրով». ամենահամեղ, պարզ ու հեշտ պատրաստվող թխվածքը, որ կդառնա ձեր ընտանիքի սիրելին

Խոհանոց

Հիասքանչ տորթ, որը կգերի իր համով, պարզությամբ և ամենակարևորը պատրաստման հեշտ եղանակով: Անհրաժեշտ բաղադրիչներ. ձու՝ 2 հատ շաքարավազ՝ 70գ մեղր՝ 1ճ.գ. փխրեցուցիչ՝ 1թ.գ. կարագ՝ 50գ կակաո՝ 1ճ.գ. ալյուր՝ 1.5 բաժակ. կրեմի համար. կաթ՝ 400մլ ձու՝ 1 հատ շաքարավազ՝ 4ճ.գ.

ալյուր՝ 2ճգ. վանիլին կարագ՝ 50գ Պատրաստման եղանակ. Ձուն հարել շաքարավազի հետ, ավելացնել մեղր և կարագ, լավ խառնել: Միացնել ալյուրը, կակաոն և փխրեցուցիչը, խառնել, լցնել առաջին խառնուրդի մեջ: Խմոր հունցել, բաժանել 8 մասի: Թխել 8 բարակ կորժ, մեկը փշրել՝ զարդարելու համար: Թխել նախապես տաքացրած ջեռոցում, յուղաթղթի վրա,

ընդամենը մի քանի րոպե՝ մինչ կորժերի լիարժեք պատրաստ լինելը: Հարել կաթը, ձուն, շաքարավազը, ալյուրը: Հասցնել եռման աստիճանի, հանել կրակից և թողնել, որ սառի: Կրեմին ավելացնել կարագն ու վանիլինը, լավ հարել: Յուրաքանչյուր կորժին կրեմ քսել, զարդարել փշուրով, որին ցանկության դեպքում կարող եք մանրացրած ընկույզ կամ քերած շոկոլադ ավելացնել: 1-2 ժամ սպասելուց հետո կարող եք մատուցել: Բարի ախորժակ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *