Րոպեներ առաջ ՀՀ պաշտպանության նախարությունը հրատապ հայտարարություն է տարածել

Նորություն

ՀՀ պաշտպանության նախարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․

«Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում Հայաստանի Հանրապետության զի նված ուժերին մեղադրում է մայիսի 24-ից 26-ը Ադրբեջանի Հանրապետության զի նված ուժերի մար տական դիրքերը գն դակ ոծելու համար։

Ակնհայտ է, որ այդ հաղորդագրությունը վերջին օրերին Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ իրականացված սադ րանքները և մայիսի 25-ին Հայաստանի Հանրապետության զի նված ուժերի պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գևորգ Խուրշուդյանի սպա նության փաստերը կո ծ կելու հերթական, խղճուկ փորձն է։

Ընդ որում, հատկանշական է, որ ըստ հաղորդագրության, հայկական կողմն արդեն երեք օր է, ինչ գն դակ ոծում է ադրբեջանական դիրքերը, սակայն Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը միայն այսօր է որոշում կայացրել խոսել այդ մասին։

Հաղորդագրության մեջ նշվում էր, թե ադրբեջանական դիրքերը գն դակո ծվել են նաև Արցախում, Շուշիի ուղղությամբ։ Արցախի Հանրապետությունում խաղաղապահ առաքելություն իրականացնող ՌԴ զորախմբի հրամանատարությունից ՀՀ պաշտպանության նախարարությանը հայտնել են, որ այդ ուղղությամբ կր ակոցներ նույնպես չեն եղել։ Հայաստանի Հանրապետության պաշտպանության նախարարությունը հայտարարում է, որ զի նված ուժերը, նշված օրերին, Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ որևէ կրա կոց չի արձակել։

Հայաստանի պաշտպանական գերատեսչությունը վերստին շեշտում է, որ բացարձակ անթույլատրելի են Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքների հանդեպ ադրբեջանական ոտնձգությունները և պահանջում անհապաղ լքել ՀՀ տարածքը, հակառակ պարագայում իրավունք վերապահելով խնդիրը լուծել ցանկացած, այդ թվում նաև ուժի կիրառման տարբերակով»։

Հիշեցնենք, որ ՀՀ պաշտպանության նախարարությունը մայիսի 25-ին հայտնել էր, որ Գեղարքունիքի մարզի Վերին Շորժայի սահմանային հատվածում հակառակորդի արձակած կր ակահե րթերից հետո սկսված փոխհ րաձ գության արդյունքում մա հացու հ րազ ենային վի րավորում է ստացել պայմանագրային զինծառայող, կրտսեր սերժանտ Գ. Յ. Խուրշուդյանը (ծնված 1989 թ.)։

Մայիսի 12-ին Ադրբեջանի զինված ուժերի զինծառայողների որոշ խմբեր հատել են Հայաստանի պետական սահմանը և Սև լիճը պարփակելուն ուղղված գործողություններ արել: Հայաստանի զի նված ուժերը մարտավարական բնույթի հակագործողություններ են իրականացրել:

Մայիսի 23-ին ՊՆ հաղորդեց, որ մայիսի 22-ի երեկոյան ադրբեջանական ԶՈՒ Հայաստանի տարածք ներթափանցած անձնակազմի մի մասը վերադարձել է ելման դիրքեր: Մամուլում շրջանառվող պնդումը, թե «Սյունիքի մարզի Սև լճի մոտ 1000-ից ավելի ադրբեջանցի զինվորական կա» չի համապատասխանու իրականությանը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *