Փոքրիկը նայելով խաչված Հիսուսի պատկերին ասաց. «Դեղագործը ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը մոտդ է. ունեցածս դրամը սա է, վերցրու՛ և տուր այն»

Հետաքրքիր

Փոքրիկը նայելով խաչված Հիսուսի պատկերին ասաց. «Դեղագործը ասաց, որ մայրիկիս հրաշք դեղը մոտդ է. ունեցածս դրամը սա է, վերցրու՛ և տուր այն»: Հինգ տարեկան մի փոքրիկ մտնում է դեղատուն, ցույց տալով իր մոտ եղած դրամները, հարցնում է դեղագործին. — Այս դրամներով կարո՞ղ եմ հրաշք գնել: Դեղագործը լսում է փոքրիկին և զարմացած հարցնում, թե ով է պատվիրել իրեն «հրաշք» գնել: Փոքրիկը պատասխանում է. — Բժիշկը ասաց, որ մայրդ միայն հրաշքով կբժշկվի, խնդրում եմ օգնիր ինձ, իմ դրամները բավակա՞ն են: Դեղագործը ասում է փոքրիկին.

— Երանի թե այդ դեղը մոտս լիներ, ես անվճար կտայի, որովհետև մայրիկիդ շատ ես սիրում: Քո մայրիկի դեղը միայն Քրիստոսի մոտ կա, գնա եկեղեցի և դիմիր Նրան, որովհետև Հիսուս Քրիստոսը փոքրերին շատ է սիրում, ու կլսի քո խնդրանքը: Փոքրիկը վազելով եկեղեցի մտավ, կանգնեց խաչված Հիսուսի պատկերի առջև և ասաց.

— Գիտեմ՝ խաչված ես, ցավերի մեջ ես, ինձ լսելու ժամանակ չունես, բայց դեղագործը ասաց, որ մայրիկիս «հրաշք» դեղը մոտդ է: Մայրիկիս շատ եմ սիրում, և իմ ունեցած դրամները սրանք են, որ հավաքել էի հեծանիվ գնելու համար, վերցրո՛ւ սրանք, և խոստանում եմ, որ կվերադառնամ և կօգնեմ քեզ, որ խաչից իջնես, միայն խնդրում եմ, արագ տուր: Փոքրիկը ոչ մի պատասխան չլսեց պատկերից, և գոռալով ասաց.

— Եթե չօգնես ինձ, ես կբողոքեմ Քո Մայրիկին: Եթե դու էլ ինձ պես սիրում ես Քո մայրիկին, խնդրում եմ, շտապ տուր դեղը, ես անպայման կվերադառնամ քեզ օգնելու համար: Քահանան լսում է փոքրիկի աղմկոտ ձայնը, մոտենում և ասում է. — Հիսուս ամեն ինչ լսում է, կարիք չկա գոռալու, նա ինձ ուղարկեց, որ ես քեզ հետ գամ մայրիկիդ մոտ: Տա՛ր ինձ ձեր տուն: Փոքրիկն ու քահանան քայլեցին դեպի տուն, ճանապարհին փոքրիկը պատմեց եղելությունը, մոր հիվանդությունը, անկողին ընկնելը և թե ինչպես բժիշկը ասել է, որ միայն հրաշքը կբուժի մայրիկիդ, իսկ դեղագործը ասաց, որ միայն Հիսուս ունի այդ դեղը:

Երբ տուն հասան, մոր սենյակը մտան, սակայն անկողինը դատարկ էր. փոքրիկը ձայն տվեց մայրիկին: Այդ ժամանակ մայրը խոհանոցից դուրս եկավ, գրկեց փոքրիկին և ասաց. — Բժիշկը, որ ինձ բժշկեց, բարևեց քեզ, և ասաց, որ ինքն էլ է իր մայրիկին շատ սիրում: Որտեղի՞ց ես ճանաչում նրան: Այդ ժամանակ քահանան միջամտեց նրանց խոսակցությունը և ասաց. — Տեսա՞ր, արեց այն, ինչ ուզում էիր, նույնիսկ մեզանից շուտ եկավ…

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *