Փոքրիկս, միշտ հիշիր, որ դու արժանի ես.. հոր նամակը դստերը ցն ցել է ողջ համացանցը. սա պիտի բոլոր ծնողները կարդան

Հետաքրքիր

live49media-ն գրում է. Փոքրիկս, հիշիր, որ դու արժանի ես լավ մարդու սիրուն .. Իմ այս նամակը գրել եմ դստերս, բայց ուզում եմ նվիրել այն յուրաքանչյուր կնոջ, ում հանդիպել եմ իմ ճանապարհին. «Փոքրիկս, քո միակ խնդիրն է հիշել, որ դու արժանի ես լավ մարդու սիրուն: Այս վստահությունը պահիր քո հոգու խորքում, որտեղ տեղ չունեն մերժումը, կորուստները և եսասիրությունը, որոնք բոլորս հանդիպում ենք կյանքի ճանապարհին: Հիշիր, յուրաքանչյուր մարդ արժանի է հարգանքի և սիրո։

Եթե դու ​​հավատաս, որ արժեքանի ես մեծ սիրո, ուրեմն կգրավես այն տղային, որը կկարողանա գնահատել քեզ, և ով կցանկանա անցկացնել իր միակ կյանքը քեզ հետ։ Փոքրիկս, ես ուզում եմ պատմել մի տղայի մասին, որին ստիպողաբար պահելու կարիք չկա, քանի որ նա ինքն է ուզում լինել քո կողքին: Ինձ չի հետաքրքրում, եթե նա սեղանի մոտ արմունկները ճիշտ է պահում, գլխավորն այն է, որ նա հայացքը չկտրի քեզնից և ծիծաղի քեզ հետ միասին։

Ինձ չի հետաքրքրում, այն, որ նա չգիտի գոլֆ խաղալ։ Գլխավորն այն է, որ նա կկարողանա խաղալ այն երեխաների հետ, որոնց դու ես նրան պարգևել։ Ինձ չի հետաքրքրում, թե որքան համարձակ է նա. Գլխավորն այն է, որ նա ուժ ունենա տիրել քո սրտին։ Ինձ ամենաքիչը հետաքրքրում է, թե ում է նա ընտրում ընտրություններում, կարևորն այն է, որ քո նկատմամբ հարգանք տածի իր հոգում և սրտում։

Թքած ունեմ նրա մաշկի գույնի վրա. Եթե նա քո կյանքը լցնում է ուրախ գույներով, պատրաստ է զո հաբերել կյանքը հանուն քեզ։ Ինձ չի հետաքրքրում, թե որ դավանանքով է նա դաստիարակվել։ Գլխավորն այն է, որ նա գնահատի յուրաքանչյուր րոպեն՝ քո կողքին։ Եվ վերջապես, փոքրիկ, եթե կյանքիդ ճանապարհին հանդիպես մեկին և նա ինձ հետ ոչ մի ընդհանուր բան չի ունենա, մենք կունենանք աշխարհի ամենակարևոր ընդհանուր արժեքը ՝ Քեզ:

Միակ բանը, որ պետք է անես նրան կողքիդ պահելու համար՝ մի փոխիր էությունդ։ Մարդ, ով հավերժ սիրում է քեզ և աղոթում է քեզ համար։ Հայրիկ »:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *