Քիչ առաջ կրկին երկրաշարժ. մանրամասներ

Նորություն

Երկրաշարժ (հետցնցում) Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելքՓետրվարի 15-ին, տեղական ժամանակով ժամը 22:27-ին (Գրինվիչի ժամանակով` ժամը 18:27-ին) ՀՀ ԱԻՆ Սեյսմիկ պաշտպանության տարածքային ծառայության սեյսմոլոգիական ցանցի կողմից գրանցվել է հյուսիսային լայնության 40.52⁰ և արևելյան երկայնության 45.33⁰ աշխարհագրական կոորդինատներով`


Գեղարքունիքի մարզի Շորժա գյուղից 5 կմ հյուսիս-արևելք, օջախի 10 կմ խորությամբ, 3.3 մագնիտուդով երկրաշարժ (հետցնցում):


Էպիկենտրոնային գոտում ստորգետնյա ցնցման ուժգնությունը կազմել է 4-5 բալ:

Երկրաշարժը (հետցնցում) զգացվել է Ծովագյուղ համայնքում և Գավառ քաղաքում` 3 բալ ուժգնությամբ, Սևան, Աբովյան, Դիլիջան և Իջևան քաղաքներում` 2-3 բալ ուժգնությամբ:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.