Քիչ առաջ ՊՆ-ն հայտարարություն է տարածել սպասվող զորակոչի վերաբերյալ

Նորություն

Ամառային զորակոչի շրջանակներում շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության զորակոչի ենթակա քաղաքացիներին զինված ուժերի պատվո պահակային վաշտում զինվորական ծառայության նշանակելու նպատակով հունիսի 10-ին և 11-ին N զորամասի տարածքում իրականացվելու է զորակոչիկների ընտրություն: Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը։

«Զինված ուժերի պատվո պահակային վաշտում ծառայել ցանկացող զորակոչի ենթակա քաղաքացիները մինչև հունիսի 7-ը

կարող են դիմել ՊՆ զորակոչային և զորահավաքային համալրման ծառայության տարածքային ստորաբաժանումներ»,- ասված է հայտարարության մեջ:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *