Անեկդոտները հիմնականում անանուն ստեղծագործություններ են և տարածվում են մեծ մասամբ բանավոր կերպով։ Նրանց մեջ երգիծվում են կենցաղի, հասարակական-քաղաքական կյանքի զանազան ծիծաղաշարժ դեպքեր, մարդկային բնավորության բացասական գծեր։ Անեկդոտն աչքի է ընկնում սուր երգիծական բովանդակությամբ, անսպասելի ավարտով։ Անեկդոտներ են գրել նաև անհատ հեղինակներ:
Երեւանում լոռեցու մեքենան կանգնեցնում են.
— Որտեղի՞ց ես, — հարցնում է պետավտոտեսուչը:
— Լավ մարդը որտեղի՞ց կըլի, լոռե՛ցի եմ:
— Խի միայն լոռեցիք են լավ մարդիկ, ես որ երեւանցի եմ՝ լավ մարդ չե՞մ:
— Հեսա մի քանի վայրկյանից կերևա…