10 բնական միջոց, թե ինչպես հաշված րոպեների ընթացքում ազատվել սխտորի հոտից

Հետաքրքիր

Բոլորս էլ լավ գիտենք, որ հաճելի չէ զրուցել այն մարդու հետ, ում բերանից սխտորի հոտ է գալիս: Ձեր ուշադրությանն ենք ներկայացնում տասը բնական միջոցներ՝ տհաճ հոտից ազատվելու համար. Կիտրոն. Կիտրոնի թթվայնությունը հեշտությամբ քայքայում է ալիցինը: Այն ոչ միայն վերացնում է տհաճ հոտը, այլև թարմացնում է շնչառությունը: Այս արդյունքին հասնելու համար մեկ բաժակ ջիր մեջ մեկ թեյի գդալ կիտրոնի հյութ ավելացրեք, լավ խառնեք ու խմեք: Եթե հոտը չի անցնում, ապա նորից կրկնեք նույնը: Խնձոր. Խնձորը բոլոր նրանց համար է, ովքեր չեն կարողանում հրաժարվել սխտոր պարունակող ուտեստներից: Խնձորի մեջ պարունակող պոլիֆենոլը չեզոքացնում են տհաճ հոտը:

Մաղադանոս. Այս հոտավետ կանաչին օժտված է դետոկսիկային հատկությամբ, որը կանխում է սխտորի հոտը: Սխտորի հոտից ազատվելու համար մի քանի թուփ մաղադանոս կերեք, իսկ այն կչեզոքացնի տհաճ հոտը: Հազար. Հազարի մեջ պարունակվող պոլիֆենոլը կչեզոքացնի տհաճ հոտը: Անանուխ. Անանուխը ևս արդյունավետ միջոց է բերանի տհաճ հոտի դեմ: Պետք է կես բաժակ ջրին մի քանի տերև անանուխ ավելացնել ու եփել, իսկ ստացված հեղուկը խմել, որից հետո տհաճ հոտը կանցնի:

Կաթ. Սխտոր օգտագործելուց հետո մեկ բաժակ կաթ խմեք և տհաճ հոտը կչեզոքանա: Շաքար չպարունակող մաստակ. Մաստակի օգնությանը շատերն են դիմում, սակայն սխտորի հոտը չեզոքացնում են միայն շաքարի պարունակությունից զուրկ մաստակները:

Գետնանուշի յուղ. Այս միջոցը ևս շատ էֆեկտիվ է ու արագ չեզոքացնում է տհաճ հոտը: Կանաչ թեյ. Մեկ բաժակ կանաչ թեյը կարող է խնդրի լավագույն լուծումներից մեկը դառնալ: Թեյը կարող եք խմել ուտելու ընթացքում կամ ուտելուց հետո:

Սուրճ. Սուրճի մեջ պարունակվող նյութերը հեշտությամբ չեզոքացնում են սխտորի հոտը: Լավագույն միջոցը, սխտոր ուտելուց հետո, մի քանի հատիկ սուրճ ծամելն է: Այս պարզ մեթոդները կօգնեն ձեզ ազատվել տհաճ հոտից:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *