Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը շուրջ 600 զինծառայողի ընտանիքի հատուցում է հատկացրել․ անուն ազգանունների ցանկ

Նորություն

Զինծառայողների ապահովագրության հիմնադրամը տեղեկացնում է «Կամուրջ» ֆինանսավորման ծրագրի շրջանականերում տրված հատուցումների մասին։ ՀՀ կառավարության 2020 թվականի դեկտեմբերի 17-ի թիվ 2073-Լ որոշմամբ հիմնադրամին է հատկացվել 500 մլն ՀՀ դրամ՝ Ադրբեջանի կողմից 2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռա զմական գործողությունների հետևանքով վնա սվածք կամ խե ղում ստացած զինծառայողներին 6 ամիս շարունակ ամսական 200,000 դրամ ֆինանսական աջակցություն տրամադրելու նպատակով, որին կգումարվի նաև Հիմնադրամի խորհրդի 2017 թվականի մարտի 2-ի թիվ 9 որոշման 9-րդ կետով սահմանված 100,000 դրամը։

«Կամուրջ» ծրագրի շահառու են դառնալու այն զինծառայողները, որոնց բժշկական հաստատությունը տրամադրում է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է զինծառայողի՝ 1-ին կամ 2-րդ հա շմանդամ ության կարգ ստանալու հավանականությունը: Եզրակացությունը բժշկական հաստատությունը տրամադրում է՝ առաջնորդվելով սահմանված վնա սվածքների և խե ղումների ցանկով։ Կամուրջ ծրագրի ընթացքում կամ ավարտից հետո զինծառայողի 1-ին կամ 2-րդ կարգի հա շմանդամ ություն ստանալու դեպքում զինծառայողը Հիմնադրամից կստանա ամբողջական հատուցումներ`նվազեցնելով կամուրջ ֆինանսավորման շրջանակներում փաստացի ստացված գումարները:

Ծրագրի շահառու դառնալու համար զինծառայողը կամ ընտանիքը որևէ հաստատություն դիմելու կարիք չունի՝ նրանց հետ կապ կհաստատեն Պաշտպանության նախարարությունից։

«Կամուրջ» ծրագիրը հատուցելու է նաև անհայտ կորած զինծառայողների ընտանիքներին։ Այսպիսով, փետրվարի 3-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է 510 զինծառայողի հատուցում «Կամուրջ» ծրագրով։ Բացվել են հաշվեհամարներ ՎՏԲ Հայաստան բանկում շահառուների անուններով և կատարվել են փոխանցումներ։

Զինծառայողների ցանկը կարող եք կարդալ հետևյալ հղումով

Վերոնշյալ զինծառայողների հարազատները հաշվի պայմանագիրը կնքելու և գումարը ստանալու նպատակով կարող են զանգահարել (010) 513701 հեռախոսահամարին կամ մոտենալ ՎՏԲ Հայաստան Բանկի մոտակա մասնաճյուղ:

«Կամուրջ» ծրագրով փետրվարի 5-ի դրությամբ Հիմնադրամը կատարել է ևս 43 վի րավորում ստացած զինծառայողի հատուցում, որոնց բժշկական հաստատությունը տրամադրել է եզրակացություն առ այն, որ բուժման ավարտից հետո մեծ է 1-ին կամ 2-րդ հա շմանդամո ւթյան կարգ ստանալու հավանականությունը:

Հավելենք, որ հատուցումները տրամադրվելու են 2020 թվականի դեկտեմբերի 24-ի ընդունված օրենքի՝ թիվ 2180-Ն որոշմամբ՝ ՀՀ պաշտպանության, արտակարգ իրավիճակների նախարարությունների, ՀՀ ազգային անվտանգության ծառայության կամ ՀՀ ոստիկանության տրամադրած անվանացանկի հիման վրա։ Շահառու են հանդիսանալու անհայտ կորած զինծառայողի ծնողը և ամուսինը։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *