16-ամյա այս տղան միշտ սննդի փող էր տալիս անտուն մարդուն.. և ահա 5 տարի անց նրանք հանդիպեցին ռեստորանում

Հետաքրքիր

Live49media-ն գրում է. 16-ամյա տղան անօթեւանին միշտ սննդի փող էր տալիս: 5 տարի անց նրանք հանդիպոցին ռեստորանում… Մի անգամ 16-ամյա տղան պրակտիկա էր անցնում փաստաբանական գրասենյակում: Ամեն օր նա ուտելիք էր գնում իր ֆիրմայի մոտ գտնվող կրպակներից։ Այդ պատճառով տղան միշտ իր մոտ կանխիկ փող էր պահում: Այդ կրպակների մոտ նա հանդիպում էր Իվան անունով մի անօթեւանի: Տղան ամեն օր Իվանին տալիս էր մանրը, որ մնում էր ուտելիք գնելուց հետո։ Նրանք շատ մտերիմ չէին: Հանդիպելիս փոխանակում էին մեկ-երկու բառ. «Բարև Իվան» կամ «Ուրախ եմ, որ այսօր տեսնում եմ քեզ»:

Դրանով էլ ավարտվում էր նրանց շփումը: Այն ամենը, ինչ բարի տղան գիտեր Իվանի մասին այն էր, որ նա փախավ տնից, երբ հետվնասվածքային շոկ էր տարել։ Այդ ժամանակից ի վեր նրա մտքերն ու ինքնազգացողությունը լավ վիճակում չէին։ Բայց նա բարի էր և ջերմ ու ընկերական վերաբերմունքի էր արժանանում։ Ամեն օր փողոցային սնունդ վաճառողները տեսնում էին, թե ինչ է անում երիտասարդը Իվանի համար: Մի օր, երբ նա մոռացավ իր հետ կանխիկ գումար վերցնել և չհասցրեց բանկոմատից գումար հանել, վաճառողներից մեկը պարզապես հյուրասիրեց նրան ՝ ի նշան երախտագիտության նշան կարիքավոր մարդու հանդեպ նրա բարի գործերի համար:

Դրանից հետո անցել է 5 տարի: Այս տղան վերադարձավ քաղաք ՝ սովորելու: Նա ընկերոջ հետ գնաց նույն վայրը՝ ուր հաճախ էր այցելում: Մի տղամարդ մոտեցավ նրան: Նա մի փոքր նայեց տղային և հարցրեց. «Հիշու՞մ ես ինձ»: Տղան շրջվեց տեսնելու, թե ով է իրեն մոտեցել: Նա տեսավ բարձրահասակ, խնամված տղամարդու`գեղեցիկ կոստյումով: Նա մի քանի անգամ զննեց նրան ոտքից գլուխ, մինչ կկարողանար ասել․ «Իվա՞ն, դո՞ւ ես» Այդ պահին Իվանի աչքերը արցունքով լցվեցին: Նրանք իրար ձեռք սեղմեցին, իսկ հետո ամուր գրկեցին միմյանց: Թվում էր, թե Իվանն հուզմունքից կճչա, բայց զուսպ ասաց «Շնորհակալություն»: Պարզվեց, որ Իվանին հաջողվել է աշխատանք գտնել, միաժամանակ սկսել է աշխատել հոգեբանի հետ: Բրա կյանքը կարգավորվել է։ Իվանը խոստովանեց, որ երիտաարդին հանդիպելու ժամանակահատվածում գտնվում էր ծայրահեղ վատ վիճակում։

Նա ոչինչ չուներ, նրան մնում էր միայն նստել, նայել մարդկանց և սպասել վերջին: Բայց անծանոթ երիտասարդի ուշադրությունը միշտ ոգևորում էր նրան, հիշեցնում էր նրան, որ աշխարհում լավ մարդիկ դեռ կան։ Ամեն օր ստացած փողը նշանակում էր, որ նա ուտելիք կունենա: Իսկ դա արդեն մեծ բան էր։ Նրանք զրուցեցին կես ժամ, հետո Իվանը գնաց աշխատանքի: Բայց մինչ հեռանալը նա կրկին գրկեց տղային: Այս հանդիպումից հետո տղան նստեց ու լաց եղավ: Իվանը երբեք չի իմացել իր անունը և այժմ էլ չգիտի, աստված գիտի, կհանդիպե՞ն նրանք կրկին, բայց նա հիշում է երիտասարդին որպես բարի ու պայծառ մարդ, ով աջակցում էր իրեն իր կյանքի ամենադժվար շրջանում:

Նյութը հրապարակման պատրաստեց Live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *