Տորթ «3 բաժակ»․ սա դարձել է համացանցի հիթը, ավելի նուրբ, ախորժելի ու համեղ թխվածք երբևէ չեք փորձել

Հետաքրքիր

Մածունով բիսկվիթով այս տորթն այնքան փափուկ ու խոնավ է ստացվում, որ թխելուց հետո նույնիսկ սպասելու կարիք չկա, կարող եք միանգամից մատուցել։ Թխվածք «3 բաժակ»-ը անկասկած դուր կգա ձեր հարազատներին։

Անհրաժեշտ բաղադրիչներ․

  • շաքարավազ՝ 1 բաժակ
  • մածուն՝ 1 բաժակ
  • ալյուր՝ 1 բաժակ
  • աղ՝ 1 պտղունձ
  • սոդա՝ 1թ․գ․
  • կակաո՝ 1 ճ․գ․
  • ձու՝ 1 հատ
  • ձեթ՝ 3ճ․գ․
  • կարագ՝ 250 գ
  • խտացրած կաթ՝ 250 գ
  • բանան՝ 1 հատ
  • կաթնային շոկոլադ՝ ըստ ճաշակի
  • կոկոսի քերուկ՝ ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ․

Հարել աղն ու ձուն, քիչ-քիչ ավելացնել շաքարավազն ու ձեթը։ Միացնել մածունն ու սոդան, լցնել ձվային զանգվածի մեջ և լավ հարել։ Մաղելով լցնել ալյուրն ու կակաոն, խառնել՝ մինչ համասեռ զանգված կստացվի։ Տապակը ծածկել յուղաթղթով, մեջը լցնել խմորը և ուղարկել նախապես տաքացրած ջեռոցը, թխել 180 ջերմաստիճանի ներքո՝ 35–40 րոպե։

Այժմ կրեմի հերթն է․ հարել փափկած կարագը, ավելացնել խտացրած կաթը և հարել ևս 2 րոպե։

Սպասել, որ բիսկվիթը սառի, կտրել վերևի բարակ շերտը և փշրել, իսկ ընդհանուրը բաժանել երկու կորժի։ Մի կորժին կրեմ քսել, դնել բանանի կտորներ, այնուհետև դնել երկրորդ կորժը։ Կրեմ քսել բոլոր կողմերին, կոկոսի ու շոկոլադի քերուկով, նաև բիսկվիթի փշուրով զարդարել։

Բարի ախորժակ։

Նյութը պատրաստեց ԻՆՖՈ ՓԱՍՏԵՐ կայքը

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *