2 կաթիլ սրանից ու ձեր անգամ ամենահին ու վառված թավան կստանա նորի տեսք

Հետաքրքիր

Թավաները մաքուր պահելը շատ բարդ է։ Մենք հաճախ ենք ջանում դրանք մաքուր պահել, երբեմն ստացվում է, երբեմն էլ ՝ ոչ։ Այսօր առաջարկում ենք կեղտոտ թավաները, կամ կաթսաները մաքրելու ևս մեկ հիանալի միջոց։ Այն պարզ է և արագ է մաքրում։

Սա շատ պարզ միջոց է, չի պահանջում հատուկ ջանքեր և ամենակարևորը, որ կփայլեն այնպես, ինչպես նոր գնվածները։

Անհրաժեշտ բաղադրիչներն են՝

  • 1/2 բաժակ սոդա,
  • 1 թ.գ. աման լվալու հեղուկ,
  • 2 ճ.գ. ջրածնի պերօքսիդ։

Պատրաստման եղանակը՝

Բոլոր բաղադրիչները խառնեք այնքան` մինչև նմանվի հարած սերուցքի (անհրաժեշտության դեպքում կարող եք էլի ավելացնել ջրածնի պերօքսիդ) ։ Քսեք խառնուրդը տապակի, կամ թավայի կեղտոտ հատվածում և թողեք 10 րոպե։ Դրանից հետո կոշտ սպունգով տապակը մաքրեք և լվացեք մաքուր ջրով։

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *