+20.. ջերմաստիճանը կտրուկ կբարձրանա, ահա, թե որ օրվանից

Նորություն

Հիդրոօթերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնից հայտնում են, որ Երևանում մարտի 13-ի ցերեկը, 14-15-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 16-18-ին քաղաքի առանձին հատվածներում սպասվում են կարճատև տեղումներ:

Հանրապետության տարածքում՝ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին սպասվում է առանց տեղումների եղանակ: Մարտի 15-18-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ։

Քամին՝ հարավ-արևմտյան՝ 2-5մ/վրկ, 17-18-ին առանձին շրջաններում քամու ուժգնացում մինչև 15-20մ/վ արագությամբ։

Օդի ջերմաստիճանը մարտի 16-17-ին աստիճանաբար կբարձրանա 12-15 աստիճանով:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *