+29.. ջերմաստիճանը կբարձրանա 8-10 աստիճանով. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին

Նորություն

ՀՀ շրջակա միջավայրի նախարարության «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը հայտնում է․

«Արաբական թերակղզուց արևադարձային տաք օդի ալիքի ներթափանցմամբ պայմանավորված ապրիլի 4-7-ին օդի ջերմաստիճանը հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով։ Սյունիքի հովտային գոտում արդեն ապրիլի 7-ին օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին կհասնի +26…+29, Արարատյան դաշտում և Երևանում +24…+27 աստիճանի»։

Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից հայտնում են․

Երևան քաղաքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Հանրապետության տարածքում՝ Ապրիլի 2-ի ցերեկը, 3-ին առանձին շրջաններում սպասվում են կարճատև տեղումներ, հնարավոր է ամպրոպ: Ապրիլի 4-7-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հարավ-արևելյան՝ 2-5մ/վրկ: Օդի ջերմաստիճանն ապրիլի 4-7-ին աստիճանաբար կբարձրանա 8-10 աստիճանով:

 

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован.