35-ամյա կինը չունի ձեռքեր, սակայն միայնակ մեծացնում է իր երկու երեխաներին

Հետաքրքիր

35 ամյա կինն առանց ձեռքերի ինքնուրույն դաստիրակում է իր երկու երեխաներին: Նա ստիպված է ամբողջ աշխատանքը կատարել ոտքերով: Ընդ որում նրա մոտ ավելի լավ է ստացվում, քանի լիովին առողջ շատ մարդկանց մոտ: Այս կնոջ անունը Վերա Ֆեշուկ է: Նա ապրում է Ուկրաինայում, սակայն հայտնի է դարձել ոչ միայն իր հայրենի գյուղում: Ի ծնե նա չունի ձեռքեր, բացի այդ էլ մի ոտքը մյուսից 20սմ կարճ է:

Նա ամբողջ տան աշխատանքը կատարում է ոտքերով: Սովորել է գործել և նույնիսկ դարձել է աշխարհում միակ դիմահարդարը՝ ով ձեռքեր չունի: Կինն ընտանիքում հինգերորդ երեխան էր: Նրա մորն առաջարկել էին թողնել ծննդատանը հաշմանդամ երեխային, բայց ծնողներն ասել էին, որ երբեք չեն հրաժարվի աղջկանից: Այժմ Վերան ծնողների հպարտությունն է:

Վերան կրթություն է ստացել տանը, բայց մտավոր ունակություններով երբեք չի զիջել հասակակիցներին: Հարևանները զարմանում են, թե կինն ինչպես է կարողանում ամեն ինչ հասցնել: Նա նույնիսկ հողամաս ունի, շատ է սիրում ծաղիկներ: Նրա ծաղկանոցը հպարտության տեղիք է տալիս: Վերան սկսել է նաև ասեղնագործել՝ մասնակցելով մրցույթների և պատվավոր տեղեր գրավելով:


2011-ին Վերան ամուսնացավ: Հաճելի բնավորության շնորհիվ՝ Վերան բազմաթիվ երկրպագուներ ուներ: Շուտով ծնվեց նրանց առաջնեկը՝ Էվելինան, իսկ որոշ ժամանակ անց էլ Անդրեյ անունով որդին: Վերան չցանկացավ դայակ վարձել կամ պատասխանատվությունը գցել տատիկների վրա: Բացարձակապես ամեն ինչ նա ինքնուրույն է անում՝ երեխաներին կերակրում, լողացնում, բարուրում:

Ցավոք, 2016-ին ամուսինները բաժանվեցին: Ամուսինը սկսել էր չափից շատ խմել, և երբ կնոջ համբերությունն ավարտվեց, նրանք ամուսնալուծվեցին: Վերան ոգեշնչվում է երեխաներով, նրանց համարում է իր թևերը: Կինը փորձում է միշտ պահպանել դրական էմոցիաները՝ հաղթահարելով կյանքի կողմից տրված հերթական դժվարությունը:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *