Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան իր էջում ժամեր առաջ գրել է. «Այսօր լուսադեմին Աշոցքում ունեցել ենք մինչև -35 աստիճան սառնամանիք։ ՇՄՆ հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն»:
Իսկ րոպեներ առաջ նա հայտնել է լավ նորություն. «Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով»։
Երևան քաղաքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Հանրապետության տարածքում՝ Հունվարի 23-ի ցերեկը, 24-28-ին սպասվում է առանց տեղումների եղանակ։
Քամին՝ հյուսիս-արևմտյան՝ 5-8մ/վրկ: Օդի ջերմաստիճանը հունվարի 26-28-ին հանրապետության ողջ տարածքում աստիճանաբար կբարձրանա 7-10 աստիճանով։