44 համարի ավտոբուսով գնում էի.. մեկ էլ մի տատիկ հար ձակվեց վարորդի վրա ու սկսեց անի ծել նրան.. միայն իմանաք, թե ինչի համար

Հետաքրքիր

Երկու օր առաջ ականատես եղա մի դեպքի, որի մասին ուզում եմ պատմել նաև ձեզ և իմանալ, թե ինչ կարծիքի եք այս ամենի մասին.. Նստեցի 44 համարի ավտոբուսը, միացրեցի ականջակալներս ու սկսեցի երգ լսել: Ճանապարհը բավականին երկար էր լինելու.. Մի քանի կանգառ անցնելուց հետո զգացի որ ավտոբուսի մեջ իրարանցում է, հանեցի ականջակալներս ու հասցակա՝ ինչ է եղել: 80 տարեկանին մոտ մի տատիկ փորձում էր բարձրանալ ավտոբուսը, ուղևորները իջան, օգնեցին նրան բարձրանալ, շատերն իրենց տեղը առաջարկեցին տատիկին՝ սիրալիր ժպտալով.. Մի խոսքով ամեն բան իդեալական էր, մինչև չհասանք Շրջանային.. Տատիկը ավտոբուսի վարորդին ասաց.

-Բալես, թեքվես կանգնի իջնեմ, — ու ուղևորների միջոցով փոխանցեց գումարը:

-Կանգառում կիջնես, տատի, — ասաց վարորդն ու շարունակեց ճանապարհը, քանի որ այդ հատվածում կանգառ չկար:

-Վայ, ասեցի կանգնի այ տղա, — տատիկը բորբոքվեց:

-Տատի, կանգառ չկա, փողոցի մեջտեղում ո՞նց կանգնեց իջնես:

Տատիկը սկսեց վիրավորել վարորդին: Ուղևորներից մի կին դիմելով տատիկին փորձեց հանգստացնել նրան, ասելով որ կանգառը մի փոքր ներքև է, վարորդն իրավունք չունի կանգնելու: Տատիկը հիմա էլ սկսեց կնոջը վիրավորել: Ուղևորներից մեկ ուրիշն էլ ասաց, որ վարորդին և մյուսներին հարգել է պետք: Այս մեկին էլ տատիկը նախշեց խոսքերով: Վարորդը ողջ ընթացքում համբերատար սպասում էր, թե երբ է հասնելու կանգառ ու վերջապես իջեցնելու տատիկին: Իջնելիս էլ տատիկը մի վերջին ան եծք տվեց բոլորին ու արագ-արագ իջավ.

-Մե ռն եք դուք, հա՜…

Իսկ դուք ինչ եք մտածում, պետք էր արդյոք տատիկի հետ վիճաբանության մեջ մտնել՝ հարգելով տարիքը, թե՞ այնուամենայնիվ պետք է պաշտպանել սեփական շահերն ու թույլ չտալ, որ քեզ վիրավորեն: Կիսվեք մեկնաբանություններում:

Նյութը հրապարակման պատրաստեց live49media

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *