Ճար պա կալումն ու ավելորդ քաշը մեր օրերում ամենատարածված խն դիրներից են, որոնց հիմնական պատճառը նստակյաց կենսակերպն է և սխալ սնվելը։ Այսօր հրաշալի բաղադրատոմս ենք առաջարկում, որը նյու թափո խանակությունն արագացնելու և ավելորդ քաշից ազատվելու համար ամենահաջողվածն է։ Բաղադրատոմսը հիմնված է լիմոնի բո ւժիչ հատկությունների վրա, քանի որ այն օժտված է հզոր վիտամիններով և օր գա նիզմի վրա հիմնային ազդեցությամբ։ Մյուս դրական հատկություններից մեկն էլ այն է, որ լիմոնի օգտագործումը կողմնակի ազդեցություն հիմնականում չունի և բո ւժումն էլ թանկ չէ։
Անցնենք բաղադրատոմսին։
Բաղադրիչներ
- 2 լիմոն
- 5 պճեղ սխտոր
- 2 սմ-ի չափով իմբիրի մի կտոր
- 1 լիտր հանքային ջուր
Պատրաստման եղանակը. Լիմոնը կիսել և հյութը քամել։ Սխտորի պճեղները և կոճապղպեղը մանրացնել։ Կաթսան ջրով լցնել և մեջը գցել լիմոնի կճեպները։ Թողնել՝ եռա։ Ավելացնել կոճապղպեղն ու սխտորը, փակել կափարիչը և անջատել կրակը։ Թողնել այդպես 20 րոպե։ Սառելուց հետո ավելացնել լիմոնի հյութը և ըմպելիքը լցնել ապակե, փակվող տարայի մեջ։
Խորհուրդ է տրվում խմել ամեն առավոտ 150-200 մլ, մինչև որ կհասնեք ձեր ցանկալի արդյունքին։ Ըստ ցանկության կարող եք մի քիչ մեղր և թարմ անանուխ ավելացնել։ Խմել 10-14 օրվա ընթացքում, այնուհետև 10 օր ընդմիջում անել և կարելի է կրկնել։
Եթե հիպ եր տոնիայի խ նդիր ունեք, բաղադրատոմսից բացառեք կոճապղպեղը։ Եթե ըմպելիքը ձեզ համար շատ թթու է, ջրով բացեք։
Նաև խորհուրդ է տրվում շատ չուտել և ամեն օր առնվազն 30 րոպե քայլել.