6 բան, որոնք գինեկոլոգները խորհուրդ են տալիս երբեք չանել

Հետաքրքիր

Մի հավատացեք ամենին, ինչ կարդում եք համացանցում: Ոչ ճիշտ տեղեկության ավելցուկը կարող է ընկճախտի հանգեցնել, քանի որ համացանցում կարելի է ամեն ինչ կարդալ: Գինեկոլոգիական խնդիրներն անհատական են, ուստի եթե ձեզ ինչ-որ բան է անհանգստացնում, պետք է բժշկի դիմել:Մարզումից անմիջապես հետո հանեք սպորտային հագուստը: Եթե մարզվում եք հատուկ հագուստով (կիպ նյութերից, որոնք չեն թողնում օդն անցնի), ապա պետք է այն մարզումից անմիջապես հետո հանել: Աշխատեք սպորտային հագուստի տակից բամբակյա ներքնազգեստ հագնել, այն մաշկին կօգնի շնչել:

Մի դիմացեք ցավին սեռական հարաբերության ժամանակ: Եթե սեռական ակտի ժամանակ ցավ եք զգում (գրեթե միշտ կամ հաճախ), դա հենց այնպես չէ: Պատճառը կարող են լինել վարակները, փորկապությունը, միոմաները, էնդոմետրիոզը, կիստան… Դիմեք բժշկի:

Մի զբաղվեք վարակների ինքնաբուժությամբ: Հաճախ ոչ բնորոշ արտադրություն նկատելով՝ կանայք կարծում են, որ դա սնկային վարակ է և վազում են դեղատուն: Զգույշ եղեք, քանի որ կարող եք սխալվել ախտորոշման հարցում, իսկ դա կարող է հանգեցնել խնդրի խորացման:

Մի մտածեք, որ դաշտանի ժամանակ չափից առատ արնահոսությունը նորմալ է: Եթե ստիպված եք լինում միջադիրը փոխել ամեն 2 ժամը մեկ, դա խնդիր է: Դաշտանի ժամանակ պետք է միջինում մինչև 80 մլ արյուն հոսի:

Սթրինգ մի կրեք: Բժիշկները խորհուրդ չեն տալիս այդպիսի ներքնազգեստ կրել, քանի որ այն քսվում է մարմնի խոցելի մասին և գրգռում այն: Եթե սթրինգ եք հագել, համոզվեք, որ այն չի սեղմում:

Добавить комментарий

Ваш адрес email не будет опубликован. Обязательные поля помечены *