Ես չեմ հասկանում, ինչքան պետք է ամուսինս վճարի սկեսուրիս կոմունալները, թող սկեսուրս աշխատի այդ գումարը․ Հոգնել եմ արդեն

Սկեսուրս սկսել է պահանջել, որ որդին ամեն օր այցելի իրեն։ Կամ նա պետք է սնունդ գնի, կամ պետք է կոմունալները վճարի, կամ բնակարանը մաքրի: Բացի այդ, սկեսւրիս ողջ ֆինանսական աջակցությունն ընկավ ամուսնուս ուսերին։Ես խղճում եմ ամուսնուս: Ես չեմ կարող աշխատել, խնամում եմ մեր փոքրիկին:

Ես հասկանում եմ, նրա մայրն է: Բայց միթե՞ մայրը կարող է այդպես շահա գործել որդուն: Երբ սկեսրայրս ողջ էր, նա էր բավարարում կնոջ քմահաճույքները, բայց նրա մա հից հետո այդ ողջ ծանրությունն ընկել է ամուսնուս ուսերին:

Պատկերացնում եմ, թե ինչ կլինի, երբ սկսվի ամառային սեզոնը։ Կամ ամուսինս պետք է ազատվի աշխատանից ու գնա ամառանոց՝ մոր մոտ, հողը մշակի, տան գործերը անի, կամ էլ … տարբերակ չեմ գտնում: Ես արդեն առաջարկել եմ, որ սկեսուրս նստի իր թոռան հետ, և ես կգնամ աշխատանքի, բայց այս տարբերակը նրան հարմար չէ, նա ասում է, որ իր համար չափազանց դժվ ար է երեխայի հետ նստելը: Ամուսինս այդ ծանրաբեռնվածությանը երկար չի դիմանա: