Շաքարավազը ԹԱՆԿԱՑԱՎ․ միայն տեսնեք ուր է հասել նրա գինը

Sputnik Արմենիան գրում է․ Այս օրերին խանութներում գնորդներին ամեն օր մի նոր անակնկալ է սպասում` ամեն օր ինչ–որ ապրանքատեսակներ թանկանում են։ Մասնավորապես, վերջին օրերին օրական 3-4 դրամով թանկանում է շաքարավազը. 10 օրվա ընթացքում 1 կիլոգրամ շաքարավազի գինը 400 դրամից դարձել է 440-450 դրամ։

«Երևան սիթիում» (Սուպերմարկետների այս ցանցը պատկանում է գործարար Սամվել Ալեքսանյանին։ Նրա ընտանիքին պատկանող «Ալեքս հոլդինգը» ՀՀ շաքարավազ ներմուծող ամենախոշոր ընկերություններից է) այսօր շաքարավազի գինն արժեր արդեն 447 դրամ։

Շաբաթվա սկզբում 440 դրամ էր։ «Նոր զովք» սուպերմարկետների ցանցում 1 կգ շաքարավազի գինը 442 դրամ է այն դեպքում, երբ շաբաթվա սկզբին 439 դրամ էր։ Նշենք, որ Ռուսաստանն արգելել է հացահատիկային մշակաբույսերի ու շաքարի արտահանումը։