Հղի եմ, 5-րդ երեխայիս եմ սպասում. սկեսուրս ամ ոթանք է տալիս ու ասում՝ մի բեր ո՞նց եք պահելու. ամուսինս լսեց, տեսեք ինչ արեց

Ամուսնուս հետ 16 տարի է ամուսնացած ենք 4 երեխա ունենք՝ 3 տղա, 1 աղջիկ: Վերջերս իմացա, որ նորից հղի եմ ամուսնուս ասեցի շատ ուրախացավ: Ես էլ եմ ուրախ, կուզեմ աղջիկ լինի, որ աղջկաս քույր լինի: 38 տարեկան եմ, խնդիրներ չունեմ, եթե կարող եմ ունենալ ինչու չունենամ: Սկեսուրս է դեմ: Ի՞նչ իմացել է, որ հղի եմ ասում է՝ մի բեր էդ երեխուն, հազիվ ենք յոլա գնում, ո՞նց եք պահելու, անտեր երկրիա, ոչ նորմալ աշխատանք կա, ոչ ապագա: Չէի սպասում, որ նման ձևով կարձագանքի:

Հա համաձայն եմ, դժ վար ու անելանելի վիճակ է հիմա մեր մոտ, բայց հո մենակ մեր ընտանիքը չի էս վիճակում: Հետո երեխան Աստծո պարգևա, իր հետ ուրախություն ու հաջողություն էլ կբերի: Մի խոսքով, մի անգամ էլի ասաց նույն բաները, ինձ էլ ասեց քանի նոր ես իմացել, գնա հարցերը լուծի, չմեծանա: Ինձ շատ վատ զգացի այդ խոսքերից ու նույնիսկ բարկ ությունից սկսեցի արտասվել: Ամուսինս տանն էր դեռ չէր գնացել, սկեսուրս չգիտեր, մտավ սենյակ ու ինչ ասես ասեց մորը:

Ասեց «Չես ամաչում, ինչ խորհուրդներ ես տալիս, էլ չլսեմ էտ արտահայտությունը, երեխեն ծնվելու ա, ծնողներն էլ մենք ենք, մենք ենք որոշում: Ոնց կպահենք, կպահենք, էս 4-ին ոնց ենք պահում, նույն ձև իրան կպահենք»: Սկեսուրս այլևս ոչինչ չասաց այս թեմայով: Բայց կողքից ուրիշները սկսեցին խոսել, թե ամ ոթ ա, էս տարքիդ ինչ երեխա, տղեդ 16 տարեկան ա հլը ինչ տարբերություն ա տարիքային: Ոմանք էլ մտածում էին, թե գումարի համար եմ ունենում: Մի խոսքով, հուսամ բալիկս այսքան խոսակցություններից հետո առ ողջ կծնվի ու ամեն բան լավ կլինի: