Տարեց մայրիկին թողել են միայնակ և չեն էլ այցելում. Խեղճը միայն մի խնդրանք ունի

Երբեմն երեխաներն այնքան են օտարանում, որ դառնում են անծանոթներ…Լինում է նաև այնպես, որ անծանոթները վերածվում են ամենամտերիմ մարդկանց: Վերջերս կատարեցի ծնողներիս վաղեմի երազանքը. գյուղում նրանց համար տուն գնեցի: Այնտեղ էլ ծանոթացանք մի տատիկի հետ, շատ աղքատ էր և ծեր: Նույնիսկ տունը մաքրելու ուժ չուներ, ինքն իրեն էլ մի կերպ էր խնամում: Բայց այնուամենայնիվ կարողանում էր հողը մշակել, որ ուտելու բան ունենա: Տանը կոտրված էին բոլոր ծորակները, պատուհաններից քամի էր փչում: Մի խոսքով, տատիկն ուղղակի գոյատևում էր:՛ժ

Ամուսինը մի քանի տարի առաջ է մահացել, ունի երեք երեխա, բոլորն էլ քաղաքում են ապրում: Ցավալին այն է, որ երեքին էլ միշտ ինչ-որ բան է խանգարում՝ մոր մոտ գալու համար: Խեղճը նույնիսկ մոռացել է թոռների դեմքը…եթե դրսում տեսնի, չի էլ ճանաչի: Այդպես մենք սկսեցինք օգնել տատիկին, ամեն անգամ գյուղ գնալիս մեր հնարավորության սահմաններում մթերք ենք տանում, օգնում կարգի բերել տունը:

Ծնողներս հաճախ են մի քանի օր մնում այնտեղ: Տատիկը մորս իր աղջիկն է համարում: Ամեն օր իր տուն հյուր է կանչում, խնդրում է, որ իր մասին չմոռանան, քանի որ այլևս ոչ մի հարազատ չունի…Ասում է, որ իր օրերն այս աշխարհում հաշված են, չի ուզում դրանք միայնության մեջ անցկացնել: Շատ եմ խղճում նրան…ինչպես կարելի է նման կերպ վարվել հարազատ մոր հետ, ուղղակի գլխումս չի տեղավորվում: Ճիշտ են ասում, որ ամենամեծ ցա վ պատճառում են ամենամտերիմները…դավ աճան երեխաների դաժա նությունն աններելի է: