Թեստ․ Կցանկանա՞ք Սերժ Սարգսյանը դառնա ՀՀ վարչապետ. Տեսանյութ

Պրոյեկտիվ, անհատական թեստերը սկզբնապես նախատեսված են եղել կլի նիկական հո գեբաններին օգնության համար բնավորության և հ ուզական խան գարումների ախ տորոշման մեջ։ Պրոյեկտիվ գնահատման նպատակը անձի չգիտակցված կոնֆ լիկտների, նրա վ ախերի և անհանգստության աղբյուրների բացահյտումն է։ «Պրոյեկտիվ մեթոդ» տերմինն առաջադրել է Լ. Ֆրանկը այն մեթոդների անվանման համար, որոնցում փորձարկվոեղին տալիս են անորոշ ազդակներ, որոնց բովանդակությունը չի ենթադրում հստակ, տվյալ մշակույթով պայմանավորված պատասխաններ։

Այսպիսի մեթոդները թույլ են տալիս մարդկանց անորոշ նյութի վրա պրոյեկտել իրենց հույ զերը, պահանջմունքները, դիրքորոշումները։ Ենթադրվում է, որ թեստային ազդակներին տրված պատասխաններում հայտնաբերվում են անձի պաշտ պանական մեխան իզմները, ճն շված իմպո ւլսները, «ներքին» ասպե կտները։

Պրոյեկտիվ բոլոր թեստերը առանձնանում են մի շարք կարևոր առանձնահատկություններով։ Բոլորը ներառում են անորոշ կամ չկառուցվածքավորված թեստային ազդակներ։ Հետազոտողը երբեք չի հաղորդում փորձարկվողին թեստավորման իրական նպատակների մասին՝ չնշելով նաև պատասխանների մեկնաբանման առանձնահատկությունները։