Ոսպով կոտլետը դարձել է ընտանիքիս սիրելի ուտեստը. Մսով կոտլետից համեղ է ստացվում, փորձեք անպայման

Այսօր ուզում եմ ներկայացնել ձեզ իմ սիրելի ոսպով կոտլետը. ես չէի էլ պատկերացնում, որ կարող է այսքան համեղ լինել. հիմա սա ավելի շատ եմ պատրաստում, քան մսով կոտլետը: Ոսպով կոտլետները շատ համեղ են ստացվում, դրանք շատ օգտակար են և դյուրամարս, հեշտությամբ են յուրացվում օրգանիզմի կողմից: Ոսպով խճողակի հետ հիանալի կերպով համադրվում են բանջարեղենները, ձուն, այլ հատիկավորներ:

Ձեզ պետք կգա` 1 բաժակ կանաչ ոսպ, 1 հատ մեծ չափի գազար, Յուղ տապակելու համար, Աղ, պղպեղ, ըստ ճաշակի, Կարմիր պղպեղ, քարի, չորացրած նեխուր ըստ ճաշակի. Ինչպես պատրաստել. Ոսպը թրջել ողջ գիշեր: Գազարը անցակցնել խոշոր քերիչով: Ոսպը քամել և լցնել գազարի վրա:

Գազարը և ոսպը անցկացնել մսաղացով, համեմել աղով, պղպեղով և մյուս համեմունքներով: Ստացված զանգվածից կոտլետներ պատրաստել և տապակել երկու կողմից: Ոսպով կոտլետները ավելի համեղ են ստացվում հալած յուղով տապակելիս, սակայն դրա բացակայության դեպքում կարելի է օգտագործել բուսայուղ: