Սա Հաջողություն Բերող Աղոթք Է․ Տարածիր, Որ Միշտ Քեզ Հետ Լինի. ԱՄԵՆ

Ինչպե՞ս աղոթել, որպեսզի մեր աղոթքը լսելի լինի: Ինչո՞ւ շատ հաճախ մեր աղոթքներին լուծում չի տրվում: Ի՞նչ բառերով պետք է աղոթել և ի՞նչ խնդրել Աստծուց: Այս և շատ այլ հարցերի պատասխաններ տալիս է Հովհան Ոսկեբերանը Աղոթքի մասին իր ճառում: Աղոթքի մասին:Մեծ բարիք է աղոթքը, եթե լինում է երախտագիտության զգացումով, եթե մենք սովորում ենք երախտագիտություն հայտնել Աստծուն ոչ միայն ստանալիս (խնդրածը), այլև չստանալիս:Աստված և’ տալիս (խնդրածը) և չի’ տալիս, և’ այն, և’ այս անում է օգուտի համար, այնպես, որ ստացար կամ չստացար` դու ստանում ես շնորհիվ այն բանի, որ չստացար, հաջողեցիր կամ թե չհաջողեցիր` դու հաջողեցիր շնորհիվ այն բանի, որ չհաջողեցիր :Երբեմն օգտակար է չստանալը: Եթե մեզ համար հաճախ օգտակար չլիներ չստանալը, Աստված անկասկած կտար, այնինչ օգուտով չստանալը նշանակում է ստանալ: Եկեք չտրտնջանք խնդրածն ստանալու ուշացման համար, այլ այդ առիթով ցուցաբերենք մեծ համբերատարություն և կամք: Մի՞թե Աստված չէր կարող ավելի շուտ կատարել մեր խնդրածը:

բայց Նա չի շտապում, որպեսզի հենց մեզնից առիթ ստանա արդարաբար արժանացնել մեզ Իր խնամքին:Այն պատճառով կստանանք մեր խնդրածը, թե չենք ստանա, համառ լինենք մեր խնդրածներով և երախտագետ լինենք ոչ միայն հաջողելու, այլև չհաջողելու դեպքում:Չստանալ, երբ այդպես է կամենում Աստված, կնշանակի ոչ պակաս, քան ստանալ, որովհետև ինքներս այնպես չգիտենք, թե ինչն է օգտակար մեզ համար, ինչպես Նա գիտի:Ուրեմն, կստանանք թե չենք ստանա, մենք պետք է հավասարապես երախտապարտ լինենք և ուրախությամբ ընդունենք այն, ինչ Նրան հաճո է: Այդ պատճառով չէ Աստված դանդաղում կատարել մեր խնդրածները, որ մերժում է դրանք, այլ կամենում է ուսուցանել մեզ անհողդողդություն և գրավել առ Ինքը: Այդպես է վարվում որդուն քնքշորեն սիրող հայրը` հաճախ հավանություն չտալով որդու խնդրանքներին ոչ թե այն պատճառով, որ չի ցանկանում տալ, այլ դրանով կամենում է նրան համառությամբ ամրապնդել:

Աղերսվածը ստանալը կախված է, առաջին` այն բանից, թե մենք արժանի՞ ենք ստանալ, երկրորդ` թե մենք աղոթում ենք Աստծո օրենքների համաձա՞յն, երրորդ` թե աղոթում ենք անդադա՞ր, չորրորդ` թե առօրեական բա՞ն չենք խնդրում, հինգերորդ` թե մեր կողմից կատարո՞ւմ ենք, այն, ինչ հարկ է, և վերջապես` թե օգտակա՞ր բան ենք խնդրում: Ինչպես այս պայմաններից է կախված աղոթքի չլսվելը, այդպես էլ հակառակ պայմաններից է կախված չլսվելը, թեկուզև աղոթողները արդարամիտ լինեն: Ո՞վ էր Պողոսից ավելի արդար: Բայց երբ անօգուտ բան էր աղաչում, չլսվեց. «Եվ դրա համար, — ասում է առաքյալը, — երեք անգամ աղաչեցի Տիրոջը… բայց ասաց ինձ. «Իմ շնորհը քեզ բավ է» (Բ Կորնթ. 12: 8-9): Նախապես ո՞վ է ավելի արդար, քան Մովսեսը: Եվ նա նույնպես չլսվեց, և Աստված նրան ասաց` բավական է (Բ Օր. 3:26):Քանի որ նա խնդրում էր, որ մտնի ավետյաց երկիր, իսկ դա անօգուտ կլիներ, ապա և Աստված թույլ չտվեց: Բացի այդ` մենք չենք լսվում նաև այլ պատճառով, որ մե ղքերի մեջ ենք հենց այն ժամանակ, երբ խնդրում ենք: