Քո առջև ենք կանգնած այս պահին, հաստատիր մեր անխափան ընթացքը, աղաչում ենք Քեզ

Աստծո խոսքը համարձակ ու նախանձախնդրորեն հռչակողների և լուսաբանողների համար, ըստ Պողոս Առաքյալի խոսքի, թե`«Եղբայրնե՛ր, աղաչում ենք ձեզ, որ ճանաչեք եւ գնահատեք ձեր վաստակավորներին, Տիրոջ կողմից ձեր վրա նշանակված վերակացուներին, ինչպես նաեւ ձեզ խրատողներին. եւ առավելագոյն սիրո արժանի համարեցեք նրանց՝ իրենց աշխատանքի համար»։

Քո Ամենատես աչքի առջև է մեր կյանքն ու մեր գործը: Աղաչում ենք Քեզ, օգնիր և օրհնիր մեզ, մեր հավատքի չափով, մեր հույսի համբերության և սիրո վաստակի համեմատ: Սուրբ Մարիամ Աստվածածնի և բոլոր Սրբերի բարեխոսությամբ Քո առջև ենք կանգնած այս պահին, հաստատիր մեր անխափան ընթացքը, աղաչում ենք Քեզ, Անտարակույս Վստահություն, Աղքատասեր Պա շտպան և Սեր մթանն օտար`մեր Տեր ու Փրկիչ Հիսուս Քրիստոս: Ամենասուրբ Երրորդությանդ է վայելում փառքը, Պատիվը և Իշխանությունը հավիտյանս հավիտենից: