ԱՂՈԹՔ․ Օգնիր ինձ, որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում

Տեր Աստված, ինձ արժանացրիր ընտանիքի մայր լինել, երեխաներ պարգևեցիր, նրանց կյանք պարգևեցիր Քո անհուն սիրով: Հա՜յր Աստված, ես կանգնած եմ քո առաջ ծնողական ամենաբարի զգացումներով լեցուն, իմ երեխաների բարին կամենալով, բարեգութ Հայր, թող ամեն բան Քո բարի կամքով լինի:

Օգնիր ինձ, որ երբեք չձանձրանամ երեխաներիս դաստիարակության գործում :Աղաչում եմ Քեզ. պարուրիր նրանց Քո սիրով և թող որ նրանց միջոցով օրհնվի Քո սուրբ անունը, ինչպես երկնքում, այնպես էլ երկրի վրա: Մի զրկիր նրանց հանապազորյա հացից և տուր նրանց այն ամենը ինչ որ անըհրաժեշտ է նրանց: