Ինչո՞ւ եք դուք հղ ի վիճակում կայարանում ապրում: Ամուսինս ինձ դուրս է վռնդել, ես գնալու տեղ չունեմ

Ես այս կնոջը տեսա մեկ շաբաթ շարունակ կայարանում նստած՝ ճամպրուկով և նույն շորերով։ Եվ որոշեցի խոսել իր հետ։ Նա պատմեց, որ իր ամուսինն իրեն դուրս է շպրտել և նա գնալու տեղ չունի։ Ես խնդրեցի նրան գալ իմ տուն, ես մենակ էի ապրում։ Հաջորդ առավոտյան նախաճաշելիս՝ նա ինձ պատմեց իր կյանքի պատմությունը։

Երեք շաբաթ հետո ծնվում է կնոջ երեխան՝ գեղեցիկ թմբլիկ աղջիկ։ Նրա անունը Վասիլիսա դրեցինք։ Մենք որոշեցինք, որ ես կնայեմ երեխային, իսկ Կատյան պետք է աշխատանք գտներ։ Նա մասնագիտությամբ հաշվապահ էր, բայց երբեք չէր աշխատել իր մասնագիտությամբ։

Ես ծանոթներ ունեի, ում դիմեցի՝ կնոջն աշխատանքի ընդունելու համար։ Կատյայի մոտ ամեն ինչ շատ լավ ստացվեց, կես տարի հետո նրա պաշտոնը բարձրացրին։ Մենք Կատյայի հետ ապրում էինք ինչպես հարազատներ։ Կատյային իր տնօրենը ամուսնության առաջարկ է անում,

և երկու ամիս հետո նրանք ամուսնանում են։ Նա ինձ չի մոռացել, ամեն օր զանգահարում է, հետաքրքրվում իմ որպիսությամբ։ Լավ նվերներ է ինձ ուղարկում տոներին և մենք ժամանակ առ ժամանակ տեսնվում ենք։ Մարդիկ, օգնեք մարդկանց, եթե զգում եք, որ նրանք ունեն դրա կարիքը։