Անչափ հո ւզիչ կատարում․ Անգելինա Պապիկյանը և Զառան «Ты супер!» նախագծում փայլուն կատարեցին «Դլե յաման» երգը

«Ты супер!» առաջին նախագծում ՀՀ-ն ներկայացրին Գյումրու և Վանաձորի մանկատան սաներ Անգելինա Պապիկյանը և Սաբինա Մանվելյանը։ Ցա վոք, նրանք դուրս մնացին մրցույթի երկրորդ փուլում, բայց հասցրին նվաճել հեռուստադիտողների և սոցցանցի օգտատերերի սրտերը։ «Ես չէի մտածում, որ Մոսկվա քաղաքի տարբեր բեմերում ելույթ ունենալու

առաջարկ կստանամ։ 1-ին փուլը ինձ համար մի փոքր բարդ էր, միանգամից մեծ բեմում պիտի ելույթ ունենայի։ Այդպիսի պրոֆեսիոնալ ժյուրիի առաջ, իսկապես, դժվար էր շատ», — ասաց Անգելինան։ Այնուամենայնիվ, աշխատանքը իր արդյունքը տվեց, և Անգելինան կարողացավ պատշաճ ելույթ ունենալ։ Խոստովանում է, որ 2-րդ փուլում ևս հեշտ չէր, հատկապես այն երգի պատճառով, որը պիտի կատարեր։ «Իհարկե տխրեցի,

որ էլ նախագծում չպետք է լինեմ, որ չեմ շփվելու ընկերներիս հետ,որ էլ չեմ աշխատելու նրանց հետ։ Որից հետո ես երգելու առաջարկ ստացա Կրեմլում։ Շո կային առաջարկ էր։ Դրանից զատ, իմացա, որ երգելու եմ Զառայի հետ, որի կողքին ես ինձ շատ փոքր մարդ էի զգում», — ասում է Անգելինան։ Տեսանյութը կարող եք դիտել ստորև՝