Աստված շատ երկար տա նջվեց, երբ ստեղծում էր կնոջը, հետո նայեց նրան ու ասաց. «Հրաշալի է, բայց կա մի բան, որ եթե նա ինքը չուղղի, այն կարող է կործանել նրա կյանքը»

«Երբ Աստված ստեղծում էր կնոջը, նա այդ օրը մինչև ուշ ժամ աշխատեց: Դա 6-րդ օրն էր: Նրա մոտ եկավ մի հրե շտակ և հարցրեց. «Ինչու՞ ես դու այդքան շատ ժամանակ ծախսում նրան ստեղծելու համար» : Աստված պատասխանեց. «Նայիր այն բոլոր առանձնահատկությունները, որոնք ես պետք է հաշվի առնեմ նրան ստեղծելիս: Այն պետք է հեշտ լվացվող լինի, բայց ոչ պլա ստիկ, պետք է ունենա 200-ից ավել շարժվող մասեր, բայց միևնույն ժամանակ սլացիկ լինի: Պետք է կարողանա ինքն իրեն բու ժել, երբ հիվա նդ լինի: Ի վիճակի լինի օրը 18 ժամ աշխատել:

Պետք է ունենա 2 ձեռք, բայց կարողանակ գրկել միանգամից մի քանի երեխաների, և այնպես պետք է գրկի, որ կարողանա բ ուժել ցանկացած ցավ. թե վնասված ծունկ և թե ցավող հոգի:Հրե շտակը զարմացավ. «Իսկ սա ստանդա՞րտ մոդել է: Բայց կարծում եմ դա անհնար է անել: Այսօրվա համար շատ աշխատանք կա անելու, կեսն էլ թող մնա վաղը կշարունակես»: -Ոչ,- պատասխանես Աստված,- ես այն այսօր պետք է վերջացնեմ, և նա կլինի իմ սիրելին: Հր եշտակը մոտեցավ կնոջը և ասաց. «Աստված իմ նա այնքան նուրբ է…»

-Այո նա փափուկ է, բայց ես նաև նրան շատ ամուր և ուժեղ եմ դարձրել: Դու չես էլ կարող պատկերացնել, թե նա ինչեր կարող է հաղթահարել: Նա նուրբ է և փափուկ, բայց նրա ներսում շատ ուժ կա: -Իսկ նա մտածել կարո՞ղ է,- հարցրեց հր եշտակը: -Նա ոչ միայն կարող է մտածել, այլև համոզել,- պատասխանեց Աստված: Հր եշտակը կպավ կնոջ այտերին և ասաց. «Աստված կարծես նա թաց է ստացվել»: — Ոչ,-պատասխանեց Տերը,- նա թաց չէ…դրանք արցու նքներ են: -Դա ինչի՞ համար է: -Դա արտահայտում է նրա սերը, տխրությունը, միայնաությունը, տանջանքը և հպարտությունը:

Հր եշտակը իրոք տպավորված էր… «Տեր իմ, դու իրոք հանճար ես: Ամեն ինչի մասին մտածել ես… նա իրոք հրաշալի է: -Օ, այո,- պատասխանեց Աստված,- նա ունի ուժ, որով կարող է զարմացնել տղամարդուն: Նա կարող է ծիծաղել, երբ հազիվ է զսպում արցունքները: Կօգնի ուրիշին, երբ ինքը օգնության կարիք ունի:Միայն նրա մի հայացքը կարող է անել այն, ինչ տղամարդը անզոր է…Հր եշտակը ոչինչ չեր կարողանում ասել, միայն նայում էր հիացած…Հետո Աստված խորը հոգոց հանեց և ասաց. «Բայց կա մի բան, որ եթե նա ինքը չուղղի, այն կարող է կործանել նրա կյանքը»: -Եվ ի՞նչն է դա,-հարցրեց հրե շտակը: ՆԱ ՉԳԻՏԻ ԻՐ ԳԻՆԸ…,- պատասխանեց Աստված:»0