Կիսվում եմ Ձեզ հետ անչափ համեղ շոկոլադե տորթի բաղադրատոմսով․Պատրաստվում է շատ արագ ու հեշտ

Շատ նուրբ, փափուկ, շոկոլադե, կաթնաշոռային կրեմով և սուրճի ընդգծված բույրով… Ձեզ անհրաժեշտ կլինի. Բիսկվիթի համար. ✓ 200 գ շոկոլադ ✓ 175 գ կարագ ✓ 4 հատ ձու ✓ 125 գ շաքար ✓ 1 փաթեթ վանիլին ✓ աղ ✓ 125 գ ալյուր ✓ 1 ճ.գ փխրեցուցիչ ✓ 25 գ լուծվող կապուչինո. Միջուկի համար ✓ 10 գ լուծվող կապուչինո ✓ 150 մլ տաք ջուր ✓ 200 գ շոկոլադ. Կրեմի համար ✓ 500 գ մասկարպոնե ✓ 70 գ շաքարի փոշի ✓ 250 գ յուղազերծ կաթնաշոռ

Ջնարակի համար. ✓ 200 գ սերուցք 35% ✓ 200 գ շոկոլադ Բաղադրատոմսը. Շոկոլադը բաժանել կտորների, ավելացնել կարագ, հալեցնել կաթսայի մեջ ջրային բաղնիքում և զովացնել: Ձվերը բաժանել սպիտակուցների և դեղնուցների: Սպիտակուցներն առանձին հարել շաքարավազի կեսով, իսկ դեղնուցները հարել շաքարավազի մնացած կեսի հետ։ Միավորել սպիտակուցներն ու դեղնուցները և խառնել։ Ալյուրը խառնել փխրեցուցիչի, վանիլային շաքարի, մի պտղունց աղի և լուծվող կապուչինոյի հետ։

Մաղելուց հետո լցնել ձվի զանգվածի մեջ և խառնել (միքսեռով նվազագույն արագությամբ)։ Այնուհետև զգուշորեն ավելացնել շոկոլադե կարագը և կրկին խառնել։ Բիսկվիթի խմորը դնել անջատվող ֆորմայի մեջ (26 սմ), յուղել և ներքևը ծածկել թխելու թղթով, հարթեցնել։ Թխել 180°C ջերմաստիճանում (նախապես տաքացնելով): Թխելու ժամանակը` 30-35 րոպե: ֆորման շրջեք տորթի համար նախատեսած ճաղավանդակի վրա, հանեք ֆորման և թողեք, որ տորթի շերտը զովանա:

Բիսկվիթի վերևից հանում ենք թուղթը, շրջում և հորիզոնական կտրատում: Միջուկի համար՝ լուծվող կապուչինոն խառնել տաք ջրի մեջ: Շոկոլադը խոշոր կտրատել, ավելացնել նույն կաթսայի մեջ և լուծել (անհրաժեշտության դեպքում մի փոքր տաքացնել)։ Տորթի կեսին թանձր հարթ զանգված ենք քսում, մյուս կեսով ծածկում (իմ զանգվածը շատ թանձր չէ և ես բաժանեցի երկու մասի և քսեցի տորթի երկու շերտի վրա)։ Կրեմի համար՝ ամանի մեջ միքսեռով հարում ենք մասկարպոնեն շաքարի փոշիի և կաթնաշոռի հետ, մինչև միատարր զանգված ստացվի ։

Տորթի մակերեսին և եզրերին քսել կրեմ։ Տորթը 1 ժամով դնել սառնարանում։ Ջնարակի համար՝ սերուցքը կաթսայի մեջ տաքացնել, վերցնել կրակից։ Պատրաստի գլազուրը մանր կտրատում ենք և խառնելով լուծում կրեմի մեջ, որպեսզի ստացվի միատարր զանգված։ Հետո զովացրեք (ոչ սառնարանում): Ջնարակը տարածեք տորթի մակերեսին այնպես, որ այն թափվի եզրերով: Այն պետք է սառչի։ (Ես տորթը դրեցի սառնարանում)Հետո ես գդալով այսպիսի փոքրիկ նախշ արեցի։ Հիմա եկեք փորձենք այն, ինչ ստացանք …