Ամուսինս բաժանվեց ինձնից իր քարտուղարուհու պատճառով․ Ահա թե ինչպես վր եժխնդիր եղա նրանից

Նրանք ամուսնացած էին երեսունյոթ տարի։ Եվ մի օր տղամարդը նրան ասաց, որ այլ կնոջ է սիրում և նրա հետ է շարունակելու իր կյանքը: Ավելին ավելացրեց, որ կինը պետք է հեռանա: Ամուսինը լավ փաստաբան ուներ և ամեն ինչ իր օգտին եղավ: Նա երեք օր ժամանակ տվեց կնոջը իրերը հավաքելու և տանից հեռանալու համար։ Նա առաջին օրն անցկացրեց իրերը հավաքելով: Հաջորդ օրը նա կանչեց բեռնափոխադրողներին, և նրանք տարան իր իրերը։

Իսկ երրորդ օրը որոշեց վերջին անգամ ընթրել և մեկ ֆունտ ծովախեցգետին և մի բանկա խավիար պատվիրեց: Հետո նրա գլխում մի փայլուն միտք ծագեց. մտավ տան յուրաքանչյուր սենյակ և մնացած ծովախեցգետնի կեղևները, որոնք նա թաթախել էր խավիարի մեջ, խրեց քիվերի մեջ։ Նա վերջին անգամ մտավ խոհանոց և հեռացավ։ Ամուսինը իր սիրուհուն բերեց տուն և մի քանի օր նրանք վայելում էին միմյանց ընկերակցությունը: Բայց հետո տանը չափազանց տհ աճ հոտ տարածվեց,

որի պատճառը ոչ մի կերպ չէին գտնում: Հյուրերը դադարեցին նրանց տուն գալ: Իսկ տնային տնտեսուհին հրաժարվեց, քանի որ նման պայմաններում այլեւս չէր կարող այնտեղ աշխատել։ Ի վերջո որոշեցին տեղափոխվել, քանի որ իրենք էլ չէին դիմանում։ Ամուսինը որոշեց վաճառել տունը, բայց ներս մտնելուն պես գնորդները փախչում էին: Նա կիսով չափ կրճատեց տան գինը, բայց դա արդյունք չտվեց:

Որոշ ժամանակ անց կինը կապ հաստատեց նրա հետ՝ պարզելու, թե ինչպես է նա։ Ամուսինը նրան պատմեց տան սար սա փելի հոտի մասին: Կինը լսեց նրան և ասաց, որ շատ է կարոտել իր հին տունը և պատրաստ է գնել այն միայն հինգ անգամ ցածր գնով: Ամուսինը համաձայնեց։ Բայց մտավա խություն ուներ, որ կինը մտնելով տուն և զգալով տհ աճ հոտը կհրաժարվի այն գնելուց և պնդեց, որ նա ստորագրի բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը հենց նույն օրը: