Ամուսինս միշտ խնդրում է,որ ես Բորշն այս բաղադրատմսով պատրաստեմ,այնքան համեղ է ստացվում,որ համից չենք կշտանում

Բորշը, հավանաբար, ամենաավանդականն է բոլոր սլավոնական ճաշատեսակներից: Ամբողջ աշխարհում սլավոնական խոհանոցը կապում են այս «կարմիր ապուրի» հետ։ Յուրաքանչյուր տնային տնտեսուհի իր ֆիրմային բորշը պատրաստում է ընտանեկան բաղադրատոմսով, երբեմն նույնիսկ առանց դրա մեջ որևէ փոփոխություն մտցնելու։ Այնուամենայնիվ, կան համեմունքներ, որոնք ձեզ համար նորովի կբացեն այս ուտեստը։ Որ համեմունքն է բորշի համար իդեալական․ Չորացրած սխտոր․

Շատ տնային տնտեսուհիներ (այդ թվում՝ ես) վստահ են, որ սխտորը չի կարող փչացնել ոչ մի ուտեստ։ Դե, բացի աղանդերից: Եթե չեք ցանկանում ձեր առաջին ուտեստը հագեցնել թարմ սխտորի բավականին կծու հոտով ու համով, օգտագործեք չորացրած տարբերակը։ Առավելությունները պահպանվում են, բայց թերություններ չեն լինում։ Սև պղպեղ․ Այս ստանդարտ համեմունքը կարելի է գտնել յուրաքանչյուր խոհանոցում: Գրեթե բոլոր առաջին և երկրորդ ուտեստները պատրաստելու համար օգտագործում ենք սև պղպեղ։

Բորշը բացառություն չէ: Ապուրին ավելացրեք ցանկացած ձևով՝ աղացած կամ հատիկով։ Ամենաբուրավետը կլինի առաջին ուտեստը՝ թարմ աղացած պղպեղի ավելացումով։ Դափնու տերև․ Ինչ է ապուրն առանց դափնու տերևի: Այս դասական համեմունքը ձեր բորշին հաճելի համ և հոտ կհաղորդի։ Հիշեք, որ պատրաստման վերջում դափնու տերևը պետք է հանել ճաշատեսակից։ Հակառակ դեպքում, ձեր ապուրը կդառնա տհաճ դառը: Համեմ․ Երբևէ փորձել եք ձեր բորշչին համեմ ավելացնել:

Չնայած սա սովորական համեմունք է, այն սովորաբար նշված չէ կարմիր ապուրի դասական բաղադրատոմսում: Փորձեք, սակայն, և չեք զղջա: Ապուրի բույրը պարզապես աստվածային կլինի։ Կաթսայի մեջ ավելացնելուց առաջ անպայման մանրացրեք։ Նեխուր․ Մեկ այլ անսովոր բաղադրիչ դասական բորշի համար: Փորձեք այն ավելացնել ձեր ապուրին, որպեսզի այն ավելի համեղ լինի: Պետք չէ թարմ բանջարեղեն օգտագործել։ Խանութներում կարելի է գտնել չորացրած նեխուր, որն ավելի վատ չէ։