Ինձ ձեր խնդիրները չեն հետաքրքրում․ ասաց սկեսուրս ու դուրս հանեց մեզ տանից

Ես ամուսնացա Իվանի հետ ութ տարի առաջ: Այն ժամանակ մենք սեփական բնակարան չունեինք, բնակարան էինք վարձել։ Այդ ժամանակ ծայրը-ծայրին մի կերպ հասցնում էինք: Սկեսուրս իր երկու սենյականոց բնակարանը վարձով էր տալիս։ Ես ու ամուսինս խնդրեցինք մեզ վարձով տալ, բայց նա կտրականապես մեր ժեց: — Ինձ ձեր խնդիրները չեն հետաքրքրում,- կարճ ու կոնկրետ ասաց նա: Որոշ ժամանակ անց մենք սկսեցինք վարկով բնակարան վերցնելու տարբերակներ փնտրել։

Նույն շրջանում սկեսուրս վաճառքի էր հանել իր երկու սենյականոցը: Ամուսինս զանգահարեց մորս և խնդրեց, որ այս բնակարանը մեզ մաս-մաս վաճառի։ Մեզ համար այդպես ավելի լավ կլիներ։ Եվ ոչ մի տոկոս, շատ ավելի արագ կվճարեինք: Սկեսուրս կրկին մեր ժեց. -Երբ ընտանիք էիր ստեղծում, պետք է մտածեիր, թե որտեղ ես ապրելու։ Ես մտադիր չեմ քեզ օգնել։ Մեկ այլ բնակարան գտանք՝ վարկով: Իհարկե, մեր ունեցած գրեթե ամբողջ գումարը ծախսել ենք, ու դեռ պետք է վճարենք ու վճարենք։

Կամաց-կամաց վերանորոգումը կատարեցինք։ Մեր ընկերները մեզ շատ օգնեցին՝ ով ինչով կարող էր. Ով ուներ ծաղկաման, ով՝ պատառաքաղ, ով՝ տապակ: Սկեսուրիս մոտ բոլոր դարակները կոտրվում են իրերից։ Բայց նա մեզ ոչ մի գդալ անգամ չտվեց։ Իմացանք, որ սկեսուրիս կյանքում նոր տղամարդ է հայտնվել ու շուտով նրանք ամուսդնացան: Սկեսուրս իր ողջ ունեցվածքը գրանցեց նոր ամուսնու անունով: Բայց ամիսներ անց բաժանվեցին: Սկեսուրս մնաց ձեռնունայն:

Հիմա նա խնդրում է որդուն, որ իրեն օգնի: Ես ցանկություն չունեմ օգնելու մի կնոջ, ով մեզ երբեք չի օգնել։ Բացի այդ, սկեսուրիս հետ նույն հարկի տակ ապրելն ինձ համար չէ։ Ամուսինս համաձայն է ինձ հետ. Սկեսուրս քույր ունի, թեև ապրում է գյուղում՝ հին տանը։ Իհարկե, սկեսուրը չի ցանկանում տեղափոխվել հեռավոր գյուղ: բայց ինձ նրա խնդիրները չեն հետաքրքրոում: Այսպիսով, սկեսուրս ստացավ այն ամենը, ինչին արժանի էր: Երկար տարիներ նա երբեք չի օգնել մեզ, ուստի հիմա ինչ օգնության հույս ունի: