Խնձորով ռուլետ. Թեթև և արագ պատրասվող քաղցրավենիք, որն անպակաս իմ սեղանից

Ընդամենը պետք է պատրաստել շերտեր սառեցված շերտավոր խմորից, դրանց վրա քսել ծիրանի մուրաբա և իրար կողքի շարել խնձորի կտորները։ Խնձորները նախապես թրջեք կիտրոնի ջրի մեջ և 3 րոպե միկրոալիքային վառարանում դրեք, որպեսզի դրանք փափկեն:

Այս ամենի վրա ցանել դարչին և զգուշորեն պտտել: Դնել նախապես տաքացրած ջեռոցում (190 աստիճան) և 45 րոպե անց դուք կստանաք համեղ և բուրավետ դեսերտ։ Վերևում շաքարի փոշի ցանել և վայելել։