Նախկինում երկար ժամանակ էի ծախսում բաժակներից թեյի և սուրճի նստվածքը մաքրելու համար․ բայց հիմա գտել եմ 2 րոպեում դրանք կատարյալ մաքրելու ՍՈՒՊԵՐ միջոց

Սկսելու համար սովորեք մեկ կանոն՝ երբեք կիսատ խմիչքը մի թողեք բաժակի մեջ: Խմեք, պարզաջրեք ու դրեք իր տեղում։ Սա ոսկե կանոն է, որը չպետք է խա խտվի։Կատարում ենք կանխարգելիչ մաքրում ամեն ամիս։ Դրա համար մեզ անհրաժեշտ է կիտրոնի հյութ (թթու) և սոդա։ Սոդան լցնել ամանի մեջ։ Ավելացնել մի քիչ կիտրոնի հյութ կամ թթու՝ խառնած ջրի հետ:

Նրա կոնսիստենցիան պետք է լինի հեղուկ շիլա: Ձեռքերը պետք է պաշտպանել ձեռնոցներով։ Ստացված զանգվածը քսում ենք բաժակի ներքին մակերեսին։ Թողնում ենք մոտ տասը րոպե, լվանում ենք: Այս մանիպուլյացիաներից հետո ձեր բաժակները կփայլեն ներսից և դրսից: