Եթե խմորը անթերի է, անկախ նրանից թե ինչ միջուկ և կրեմ կօգտագործեք, միևնույնն է, տորթը հրաշալի կստացվի.

Գոյություն ունեն բիսկվիթի պատրաստման բազմաթիվ բաղադրատոմսեր, սակայն ոչ բոլորով պատրաստելու դեպքում կկարողանաք ստանալ համեղ ու հաջողված թխվածք։ Պետք է իմանալ մի քանի գաղտնիքներ, որպեսզի կարողանաք պատրաստել իսկապես լավ բիկսվիթ։ Եթե խմորը անթերի է, անկախ նրանից թե ինչ միջուկ և կրեմ կօգտագործեք, միևնույնն է, տորթը հրաշալի կստացվի։

Անհրաժեշտ բաղադրիչներ․ ձու՝ 3 հատ, շաքարավազ՝ 90 գ, ալյուր՝ 80գ, ձեթ՝ 30 մլ, յոգուրտ՝ 60մլ, կիտրոնի հյութ՝ 10 մլ Պատրաստման եղանակ․ Առանձնացնել ձվի դեղնուցներն ու սպիտակուցները։ Սպիտակուցները հարել մինչ փքուն սպիտակ փրփուր կստացվի, աստիճանաբար ավելացնել շաքարավազը։ Շարունակել հարել սպիտակուցը և ընթացքում մեկ-մեկ հատով ավելացնել դեղնուցները։

Մաղել ալյուրը և զգույշ ավելացնել հարած զանգվածին, խառնել գդալով, որպեսզի այն չկորցնի փքունությունը։ Լցնել յոգուրտը, ձեթը և կիտրոնի հյութը։ Զգույշ խառնել։ Տապակը ծածկել յուղաթղթով և լցնել խմորը։ Թեթևակի հարվածել սեղանին, որ դուրս գա ավելորդ օդը և խմորը հավասարաչափ բաշխվի։ Թխել 150 ջերմաստիճանի ներքո՝ 1 ժամ, այնուհետև անջատել ջեռոցը, սակայն բիսկվիթը թողնել մեջը։ 10–15 րոպե անց հանել ջեռոցից և անցնել տորթ ձևավորելուն։ Բարի ախորժակ։