Ահա, թե ինչու է պետք սուրճին աղ ավելացնել․ Իմանալով իրական պատճառը՝ դու ամեն օր այդպես կանես

Սննդատեսակների շատ յուրահատուկ համադրություններ, որոնք կարող են արմատապես փոխել սննդային նախընտրությունները 1. Սմբուկ և մեղր Սմբուկը տապակիր, վրան մեղր լցրու և մատուցիր: 2. Ելակ և վարունգ Այս պարզ համադրությունն իդեալականորեն հարմար կլինի ամառային թեթև աղցանի, թարմացնող լիմոնադի համար: Հրաշալի համ ունի: 3. Միս և հատապտուղով ջեմ Միջին տապակվածության հյութեղ սթեյքի վրա լոռամրգի սոուս լցրու, կհիանաս:

4. Արքայախնձոր և կապույտ բորբոսով պանիր Այս երկու բաղադրիչները փոխազդում են բարձրագույն մակարդակով, հեշտությամբ համադրվում են: 5. Մուգ շոկոլադ և բազուկ Աննման համադրություն է: Բազուկով աղցանի վրա մի քիչ քերած սև շոկոլադ լցրու, չես ափսոսա: Կամ բազուկով մուրաբա պատրաստիր՝ մուգ շոկոլադ ավելացնելով: 6. Սուրճ և աղ Սուրճի իրական շատ գնահատողներ դրան մեկ պտղունց աղ են ավելացնում: Աղը սուրճի համը փափկեցնում է, դառնությունը վերացնում է:

7. Սեխ և խոզապուխտ Սա ավանդական իտալական համադրություն է: 8. Պաղպաղակ և թթու վարունգ Ճարպը և շաքարն անհրաժեշտ են էներգիայի համար, աղը՝ բջջային նյութափոխանակության և արյան նորմալ շրջանառության պահպանման համար: 9. Մրգային աղցան և աղացած չիլի Մեքսիկական ուտեստ է, հրաշալի համ ունի: Նման համադրության համար առավել հարմար են մանգոն և անանասը: 10. Սև խավիար և սպիտակ շոկոլադ Բրիտանացի անվանի խոհարար-ալքիմիկոս Հեսթոն Բլյումենտալը գործնականում ապացուցեց, որ այս համադրությունն առավելագույնս հաջող է:

11. Ելակ և բալզամիկ սոուս Քաղցրի և թթվի համադրությունն առույգացնող էլիքսիր է, որը նաև ցածր կալորիական է: 12. Միս և շոկոլադ Մեքսիկացիները հյութեղ միսը եփում են շոկոլադի սոուսով, գետնանուշով, քնջութով և համեմունքներով: 13. Մուգ շոկոլադ և կետչուպ Պարզվում է՝ մուգ շոկոլադում լոլիկի նոտաներ կան, իսկ տոմատի սոուսն ուժեղացնում է դրանք՝ հարստացնելով սիրելի քաղցրավենիքի համը: