Օրեր են եղել, որ սոված ենք եղել․ ծանր մանկություն ունեցած հայտնի կանայք

Armlady.am-ը այս անգամ ներկայացնում է հայկական շոու բիզնեսի այն կին ներկայացուցիչներին, ովքեր ծանր մանկություն են ունեցել, և իրենք էլ անկեղծ խոստովանել են այդ մասին։

Էլեն Ասատրյան Դերասանուհի Էլեն Ասատրյանը հայկական շոու բիզնեսի այն ներկայացուցիչներից է, ով մշտապես աչքի է ընկնում իր անկեղծությամբ ու պարզությամբ։ Նա իր հարցազրույցներում շատ անգամ է անկեղծացել ծանր մանկության, առանց հոր մեծանալու և դժ վարությունների մասին։ Հոր մասին խոսելիս դերասանուհին գրեթե երբեք չի կարողանում զսպել արցո ւնքները․ «Հոր պակաս միշտ էլ զգացվում է,ինչքան էլ մայրդ ամեն ինչ անում է քեզ համար»,- մի առիթով ասել է դերասանուհին։ Էլենի խոսքով՝ մայրն ամեն ինչ արել է, որպեսզի հոգա իր կարիքները, սակայն եղել են օրեր, երբ իրենք գումար չեն ունեցել։

Շպռոտ Երգչուհին Շպռոտը բազմիցս է խոստովանել, որ ծանր մանկություն է ունեցել։ Նրա հայրը՝ Աշոտ Թովմասյանը, Արցախյան ազատամ արտի ժամանակ որպես կամավոր մեկնել է պատ երազմ և զո հվել։ Շպռոտն այդ ժամանակ ընդամենը 11 տարեկան էր։ «Հիշում եմ, թե ինչպես էի իմ սենյակի պատին փակցված սրբապատկերի մոտ ամեն գիշեր աղոթում, որ հայրս չզ ոհվի, բայց մի օր, երբ քնած էի, մորաքույրս արթնացրեց ու ասաց, որ հայրս զո հվել է:

Այդ պահին գնացի ու սրբապատկերը հանեցի պատից, քանի որ շատ նեղված էի, որոշ ժամանակ անց կրկին փակցրի ու ներողություն խնդրեցի Աստծուց իրենից նեղանալու համար։ Նրա մա հից հետո մեջքս կոտրվեց, ինձ անտեր էի զգում, ագ րեսիվ էի, անընդհատ թվում էր՝ ինձ ուզում են նե ղացնել, պաշտպանվում էի»,- մի առիթով անկեղծացել է Շպռոտը։ «Օրեր են եղել, որ սոված ենք եղել, հաց չենք ունեցել ուտելու։ Մեր ընտանիքը բավական ծանր վիճակում էր։ Մեր եզդի հարևանն էր մեր սոխ ու կարտոֆիլ տալիս, որ ուտենք»,- խոստովանել է Շպռոտը։

Սիլվի Բարկովա Դերասանուհի Սիլվի Բարկովան միշտ անկեղծ խոստովանել է, որ առանց հոր է մեծացել։ Դերասանուհու հայրը լքել էր նրանց, երբ Սիլվին ընդամենը 9 տարեկան էր։ Սիլվին բազմիցս է խոստովանել, որ հայրն իրեն մանկություն է պարտք։ Մորն օգնելու համար դՍիլվին սկսել է վաղ տարիքից աշխատել։ «Գնում էի էժան կոսմետիկա, հարևաններին թանկ գնով վաճառում: Այդ մասին տանը չգիտեին»,- խոստովանել է դերասանուհին: 15 տարեկանում Սիլվին որպես մատուցողուհի է աշխատել։ «Վաստակածս գումարի մի մասը կոմունալների համար վճարեցի, մյուս մասով տան համար ինչ-որ բաներ, ինձ համար դպրոցական հագուստ, կոշիկներ գնեցի»,- պատմել է Սիլվին:

Գոհար Հարությունյան «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009», «Միսս Արմենիա» համահայկական հիմնադրամի նախագահ Գոհար Հարությունյանը այն հայտնիներից է, ով դեռ մանկուց զգացել է հոր բացը։ Գոհարի հայրը 1887 թվականին հի վանդացել է, ինչը նրան կամաց-կամաց հասցրել է մա հվան։ Գոհարի մայրը փորձում էր ամեն ինչ անել՝ իր երեխաների բարեկեցիկ ապագան ապահովելու համար։ «Մենք մի կերպ ենք գոյատևել։ Երկար տարիներ մենք անգամ հեռուստացույց չենք ունեցել, ինչը երբեք ամոթով չեմ ասում»։ Գոհարն ու քույր խմորեղեն էին պատրաստում ու վաճառում։ինչը երբեք ամոթով չեմ ասում»։ Գոհարն ու քույր խմորեղեն էին պատրաստում ու վաճառում։